

«Ուսումնական մառան» նախագծերի շրջանակներում հունիսի 21-ին արշավում ենք դեպի Արագածոտնի մարզ գ․Կարբի
Մեկնում` հունիսի 21, ժամը՝ 10։00,Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձ՝ ժամը 17։00-ին , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի .1 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, ծնողներ
Փուլ 1-ին
- Այցելություն Արագածոտնի մարզ գ․ Կարբի
- Ամառային գյուղատնտեսական աշխատանքների մասնակցում,
- ամառային մրգերի բերքահավաք
- աշխատանքի ընթացքում գյուղացիների հետ հարցազրույցների վարում, հաղորդակցում ու լուսաբանում:
Փուլ 2-րդ
«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցում ծնողների, տատիկներ հետ հավաքած մրգերի չրի, ջնարակի պատրաստում։
Ծրագրում՝
- Ժամանում գ․ Կարբի քայլք դեպի այգիներ,
- ծիսական ընդմիջում՝ երգ- պար ծառերի գովք
- Բերքահավաքի մեկնարկ
- Ընդմիջում
- Նկարչական պլեներ
- Մեկնում
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ալկոգել
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Նախագիծը կամփոփենք՝ դասարանական բլոգում, սովորողների բլոգներում