Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Արևմտյան դպրոցների երկրորդ դասարանների սովորողները, միմյանց հետ ծանոթացան և սկսեցին խաղալ իրենց իսկ պատրաստած ինքնաշեն խաղերը:Ընթացքը շատ հետաքրքիր և ոգևորիչ էր սովորողների համար:
Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի ճամբարականները այցելեցին Հարավային դպրոց-պարտեզի թատրոն-ավտոբուս` անգլերեն լեզվով դիտելու «Անճոռնի ճուտիկը» ներկայացումը:
Եվ´ միջավայրը, և´ ներկայացումը հրաշալի էին:Ներկայացումից հետո ճամբարականները ունեցան շատ հետաքրքիր քննարկում ընկեր Աննայի հետ:Ներկայացումը դիտելուց հետո մեծ ոգևորությունյամբ այցելեցինք Հարավային դպրոցի նորաբաց թոնրատուն:
Թոնրատանը վառարանի շուրջ պատրաստեցինք շա՛տ համեղ կարտոֆիլի պլեճ, ընթացքում երգեցինք, պարեցինք:Համեղ կարտոֆիլը համտեսեցինք լավաշով և պանրով և իհարկե տաք թեյ խմեցինք:Շատ շնորհակալություն Աննա Գանջալյանին հրավերքի համար:Բոլորիս համար օրը լի էր դրական էներգիայով և դարձավ անմոռանալի:
Մենք երեկ գնացել էինք ավտոոբուս-թատրոն նայելու <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը, բայց անգլերենով։ Մենքհասկանում էինք, որովհետև մեզ թարգմանում էին։
Իսկ հետո գնացինք թոնրատուն, այնտեղ թխեցինք կարտոֆիլի պլեճ և համտեսեցինք կարտոֆիլը լավաշով և պանրով, կարագով և թեյ խմեցինք։
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Մեկ օր Հարավային դպրոցում
Մենք երեկ դասարանով գնացել էինքՀարավային դպրոց՝ ավտոբուս-թատրոնում դիտելու <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը։ Ավտոբուսի մեջ շատ հարմար և գեղեցիկ էր։ Մենք նաեցիք <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը և քննարկեցինք։ Հետո մենք գնացինք թոնրատուն և պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ։Այնտեղ նաև կարտոֆիլի պլեճի հետ մենք խմեցինք թեյ։ Հետո մենք խաղացինք և ճանապարհվեցինք դեպի դպրոց։
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
1 օր Հարավային դպրոցում
Մենք այսոր գնացելենք Հարավային դպրոց ենտեղ մենք նորա բաց թոնրա տուն ենտեց կոռտոֆիլով պլեճ կերանք և թեյ խմեցինք Անճռռնի ճուտիկը ավտո բուզ ներկայացումը:
Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան
«Մեկ օր Հարավային դպրոցում»
Բարև ձեզ։ Ես Անգելինան եմ։ Ես այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։
Ես գնացել էի Հարավաին դպրոց, այնտեղ նայել եմ <<Անճոռնի ճուտիկը >> հեքիաթը։Այնտեղ այցելեցինք թոնրատուն և պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ, թեյ, ամբողջը համտեսեցինք լավաշով և պանրով։
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Մեկ օր Հարավային դպրոցում
Մենք գնացել էինք Հարավային դպրոց ևայնտեղ մենք ավտոբուս – թատրոնումդիտեցինք Անճոռնի ճուտիկըներչկայացումը :Մենք հետո գնացինքթոնրատուն և այնտեղ պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ:Օրը ինձ համար շատհավես էր:
Ներկայացնում է Ղարիբյան Նենսին
Մեկ օր Հարավային դպրոցում։
Մենք երեկ գնացել էինք ավտոբուսիմեջ <<Անճոռնի ճուտիկը>> ներկայացումը նայելու։Այն անգլերեն էր, բայց մի աղջիկ կար, ով մեզ համար թարգմանում էր հեքիաթը հայերեն։ Թատրոնից հետո մենք գնացինք կարտոֆիլի պլեճ պատրաստելու ևմենք վառարանի վրա աղ արեցինք և գնացինք սպասելու։ Սպասելուց հետ, երբ կարտոֆիլի պլեճը պատրաստ եղավ, մենք մեզ համար պատրաստեցինք թեյ, կատոֆիլը համտեսեցինք լավաշով, կարագով, պանրով և վերջում տաք թեյ խմեցինք։
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
Մեկ օր Հարավային դպրոցում
Բարև ձեզ: Ես երեկ իմ դասարանի հետ գնացել էի Հարավային դպրոց: Այնտեղ մենք գնացինք մի հին ավտոբուս, որի մեջ մեզ ցույց տվեցին «Անճոռնի ճուտիկի»ներկայացումը անգլերեն լեզվով:Հետո մենք գնացինք թոնրատուն : Այնտեղ մենք պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ:Այն շատ համեղ էր:Օրը շատ հավես անցավ:
Ստուգատես իրականացմանժամանակահատվածը՝ հունվարի 7-31-ը:
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանի ջոկատներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ
Օրը՝ Հունվարի 30
Ժամը՝ 10։30-11։15
Նպատակը՝
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:
Խնդիրները՝
Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների դրսևորում:
Կազմակերպում
Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում հանդիպելու ենք Հյուսիսային դպրոցի 21, 2․2, 2․3 ջոկատների և Արևմտյան դպրոցի 2․1, 2․2, 2․3 ջոկատների ճամբարականները։ Յուրաքանչյուր ջոկատ ներկայացնելու է իր պատրաստած ինքաշեն խաղը։
2.1 դասարանի ճամբարականները <<Ազգագրական փառատոն>>-ի և <<Ղափամայի տոն>>-ի շրջանակում զրույց -քննարկում ունեցան դդմի ծագման , օգտակարության և ուտեստների մեջ օգտագործելու մասին։Ճամբարականները նաև համացանցից են տեղեկություններ հավաքել դդմի մասին և ներկայացրել powerpoint ծրագրով։
Մեզ կրկին հյուր էր եկել «Ընթերցասեր-բնագտետների» ջոկատն իր Kahoot առցանց ծրագրով։ Ընթերցասեր-բնագետները նախօրոք կազմել էին վիկտորինայի հարցերը՝ ինչպես միշտ մանրամասն ուսումնասիրելով մեր դասարանական բլոգը։ Խաղին միացանք նախապես ստեղծված QR կոդի միջոցով։ Խաղի վերջում հայտարարվեցին երեք հաղթողների անունները։ Շատ հետաքրքիր և ուրախ հանդիպում էր։