Սովորողները <<Ես>> ուսումնական նախագծի շրջանակում պատմեցին իրենց անվան պատմության մասին։ Նախապես տեղեկություններ էին հավաքել յուրաքանչյուրը իր անվան մասին և մեծ սիրով պատմեցին,նաև ներկայացրեցին, թե ովքեր են ընտրել իրենց անունները։Այնուհետև առաջին անգամ գործացեինք մեր ուսումնական բլոգները՝ կատարելով առաջին հրապարակումները։Առաջին անգամվա համար շատ լավ ստացվեց։
2.1 դասարանի ճամբարականները <<Ազգագրական փառատոն>>-ի և <<Ղափամայի տոն>>-ի շրջանակում զրույց -քննարկում ունեցան դդմի ծագման , օգտակարության և ուտեստների մեջ օգտագործելու մասին։Ճամբարականները նաև համացանցից են տեղեկություններ հավաքել դդմի մասին և ներկայացրել powerpoint ծրագրով։