Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում

1) համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
2) համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական
գործողությունների ներգործության.
3) hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում
նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն,
նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության
և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից
և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու
պատրաստակամություն.
4) համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն
և ուշադրություն.
5) քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն
աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին
և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը
մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների
հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային
պատկանելությունից.

6) ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր
զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների,
պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
7) համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
և սեփական որոշումների և գործողությունների համար
պատասխանատվություն կրելու զգացում։

2․ ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Ուսումնական հաստատություններում ժողովրդավարական համատեքստերի,
մանկավարժության և մեթոդաբանությունների ճշգրիտ համադրությունը
ժողովրդավարական կարողունակությունների զարգացման նախապայման
է։ Արդի ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական դիրքորոշման և տոտալիտար հասարակարգերի պարտադրած «քաղաքացիական
պարտականությունների» կամ կոլեկտիվիստական հասարակություններում ընդհանուր շահի և գաղափարի միջև կա տարբերություն։

3․ Ժողովրդավարական մշակույթ,

Մշակութային տեսանկյունից բազմազան հասարակություններում
ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին պետք է
միջմշակութային երկխոսություն։ Ժողովրդավարության հիմնարար սկզբունք է
այն, որ քաղաքական որոշումների ազդեցությունը կրողներն՝ այդ որոշումների
կայացման գործընթացում պետք է ի վիճակի լինեն արտահայտելու իրենց
տեսակետները, և որոշում կայացնողները պետք է ուշադրություն դարձնեն
նրանց տեսակետներին։ Միջմշակութային երկխոսությունը, նախևառաջ,
ամենակարևոր եղանակն է, որով քաղաքացիները այլ մշակութային
պատկանելության անձանց կարող են իրենց տեսակետները հայտնել։ Երկրորդ՝
այն մի միջոց է, որով որոշում կայացնողները կարողանում են հասկանալ
բոլոր քաղաքացիների տեսակետները՝ հաշվի առնելով նրանց՝ տարբեր
ինքնավերագրված մշակութային պատկանելությունները։ Մշակութային
բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային
երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն
ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ
ապահովելու գործում։ Ժողովրդավարությունը և միջմշակութային
երկխոսությունը փոխլրացնող են մշակութային բազմազանություն ունեցող
հասարակարգերում։

4․ժողովրդավարություն,

Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։ Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն։

Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն ու վերաբերմունքը

5․մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,

Արժեքների այս առաջին խումբը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի
վրա, որ բոլոր անհատներն ունեն հավասար արժեք ու հավասար
արժանապատվություն, հավասար հարգանքի արժանանալու և մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների նույն շարքից օգտվելու
իրավունք, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։

Ըստ այդմ, արժեքների այս շարքը ներառում է՝
1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը
և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային
պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ
հանգամանքներից.
2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի
և անբաժանելի են.
3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել
ու պաշտպանել.
4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է
պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ
խախտում այլոց մարդու իրավունքները.
5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես
հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև
աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

6․ մշակութային բազմազանություն,

Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ կարող են սովորել և օգուտ քաղել այլոց բազմակարծությունից, մշակութային բազմազանությունը պետք է խթանել և պաշտպանել, պետք է ոգևորել
մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների
մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք
է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու
ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։

Այս և նախորդ տարիներին դասարանում ունեցել եմ այլ մշակույթ կրող սովորողներ․ Մարոկոյից, Իսպանիայից, Ռուսաստացին, վստահ կարող եմ ասել, որ դա օգնել է, որպեսզի ավելի հետաքրքրությամբ ծանոթանանք այլ երկրի մշակույթին, ավանդույթներին ․․․․․

7․ իրավունքի գերակայություն,

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու  հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին, բոլոր քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին, թեև որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։ 

8․օրենքի գերակայություն, արդարադատություն,

Օրենքի ժամանակակից փիլիսոփայության մեջ օրենքի գերակայությունը հակադրվում է այն գաղափարին, որ անհատական պաշտոնյաները կամ իշխանությունները կարող են օրենքից դուրս լինել կամ չափազանց մեծ լիազորություններ ունենալ և այդպիսով իրականացնել կամայականությունը։ Օրենքի գերակայության վարդապետությունը պահանջում է, որ չափանիշները հրապարակվեն, լինեն կայուն և կանխատեսելի։ Այն պահանջում է արդարադատության համակարգի մատչելիությունը և նրա անկախությունը գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններից, որպեսզի դատավորները կարողանան որոշումներ կայացնել միայն փաստերի եւ օրենքների հիման վրա։ Վարդապետության ժամանակակից տարբերակներում նաև պնդվում է, որ հասարակության անդամները պետք է կարողանան մասնակցել իրենց վարքագիծը կարգավորող օրենքների ստեղծմանը և փոփոխություններին։

Կարելի է առանձնացնել իրավունքի գերակայության երկու հիմնական հասկացություններ՝ ֆորմալ և հիմնավոր։ Օրենքի գերակայության ֆորմալ մեկնաբանությունը ոչ մի նորմերի արդարացիության վերաբերյալ դատողություններ չի տալիս, բայց սահմանում է դատավարական այն հատկանիշները, որոնք պետք է ունենա իրավական համակարգը։ Այս մոտեցումը նպատակ է հետապնդում մեկուսացնել համակարգի արդյունավետությունն ու կանխատեսելիությունը։ Օրենքի գերակայության հիմնավոր մեկնաբանությունները բարձրացնում են օրենքների բովանդակության պահանջները և բացահայտորեն ներառում են մարդու հիմնարար իրավունքները, որոնք բխում են օրինականության, բարոյականության և արդարության ամենաքիչ չգրված սկզբունքներից։

9․հավասարություն,

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար են օրենքի առջև անկախ ռասայից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական պատկանելությունից, ծագումից, գույքային և դասային  վիճակից,  բնակության վայրից»:

Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Եթե յուրաքանչյուր ոք չունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելուհավասար հնարավորություն, ապա հասարակությունը կարող է կորցնել հսկայական ռեսուրսներ, հնարավորություններ ու մշտապես  մնալ մարտական ռեժիմի մեջ:

Մանկավարժության մեջ անկողմանակալությունը առաջին պայմանն է, հակառակ դեպքում խեղվում է սովորողի հոգեխառնվածքը։ Չպետք է սովորողները զգան, որ դասարանում որևէ մեկին առավել հնարավորություններ, սեր , ուշադրություն է բաժին հասնում, իսկ մյուսին ոչ։

10․արդարություն։

Արդարությունը օրենքով և բարոյական նորմերով սահմանված ձևաչափ է, սակայն այդ արդարության գործոնը երբեմն խաթարվում է, կախված հանգամանքներից և պահից։

Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Մանկավարժական արդարությունը շատ կարևոր է, որով ուսուցիչը պետք է սովորողներին արդար վերաբերմունք ցույց տա՝ անկողմնակալ։

Երրորդ, չորրորդ, հինգերորդ հանդիպումներ․

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։

Թեմա 2, 6 ժամ, երեք հանդիպում

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողականությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

  1. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են
    հանրակրթության հիմնական նպատակներից:
  2. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական
    աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
  3. Միջնակարգ կրթության կարողունակություններն են
    1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական
    կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական,բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
    2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
    սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
    հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.
    3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
    և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում  /կախված սովորողի նախասիրությունից և տարիքից/: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
    4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային,
    պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում /ոչ բոլոր ուսումնական հաստատություններում/ : Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
    լինելու պատրաստակամություն.
    5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ /կարող են տարածել, բայց ոչ վերլուծել/, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային
    աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
    գործընթացների մասնակցության նպատակով.
    6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների
    կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով
    մշակութային գրագիտություն և ճաշակ. /վիճելի  է/
    7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
    արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/
    8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի
    ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
    փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:
  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 

Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան

Հոդվածը անդրադառնում է կյանքի մանկավարժության, դուրս արհեստականությունից, կեղծիքից կառուցված մարդկայինի, հույզերի, հոգեկանի և դրանից բխող բնականի վրա։ Էմպաթիան/ապրումակցում/ այն որակն է, առանց որի դու չես կարող ունենալ վստահություն և, բնականաբար, անելիք չունես դպրոցում, դպրության դաշտում։ 

Ինքս չունեմ մանկավարժական կրթություն, բայց փորձում եմ մանկավարժությունը իրականացնել հենց ապրումակցման շրջանակի մեջ:Կարծում եմ՝ ստացվում է, քանի որ ունեմ երեխաների ու ծնողական համայնքի սերն ու վստահությունը: Դասարանը կազմակերպելու, դասվարության ամենառաջին կանոնն է փոխադարձ վստահությունը, սերը։ Բազմաթիվ են այն օրինակները, երբ երեխաները ամենատարբեր անձնական, ընտանեկան, ընկերային պատմություններ են բերում դասարան,և ես իրենց կողմից ընտրված այն անձն եմ, որին վստահում են այդ պատմությունը, սպասում են իմ արձագանքին, վստահում հույզ՝ ապրումակցում։ Ես նույնպես այդ պահերին կիսվում եմ իմ կյանքի օրինակներով, որը իրենց համար է շատ հետաքրքիր:Այստեղ է, որ ուսուցիչը և սովորողը դառնում են ընկերներ:Այո, ապրումակցումը հոգեկանի զրույցն է, արձագանքը, առանց որի չկա մանկավարժություն. որևէ վկայագրում չի կարող այդ որակից առավել լինել։

Հոդվածում ընդգծվում է մանկավարժի մարդասիրական որակները, առանց որի մյուսը ուսուցչակենտրոն մանկավարժությունն է, որտեղ երեխան չկա։ 

Օրինակելի հոդված է՝ մեծ փորձ ունեցող, կրթահամալիրի ստեղծման ակունքներում կանգնած ուսուցչի, հեղինակի: Սա բանալի է, մուտք մանկավարժություն բոլոր նրանց համար ովքեր ուզում են մտնել ուսուցչության աշխարհ և ովքեր զբաղվում են մանկավարժությամբ։

Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Տիար Բլեյանը իր հոդվածով անդրադառնում է կրթահամալիրի ծնունդին։ Գաղափարի մարդը պետք է գաղափարին ծառայի։ 

Տիարը ներկայացնում է,  թե ինչպես գաղափարակից համախոհներով որոշեցին ամենանհավանական, ամայի մի վայրում՝ Բանգլադեշում, ստեղծել կրթական միջավայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես միաբանություն, իսկ ուսուցիչներին էլ դարձնել որպես վարդապետներ։

Հոդվածում ներկայացված են կրթահամալիր-օրգանիզմի բոլոր կարևոր անոթները, միջավայրային, մանկավարժական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են անհատի զարգացմանը, այդ թվում նաև մանկավարժների։ Շարունակ հետազոտողի, պրպտողի դեր պետք է ունենա մանկավարժը, անդադար ինքնակրթվելով, բացի նոր հնարավորություններ, կարողանա նախաձեռնողականությամբ հեղինակի մանկավարժություն շարունակ փոփոխվող աշխարհում, առաջ գա կյանքով, էնտուզիազմով և սիրով։ Կրթահամալիրի օրինակով ոչնչի վրա կառուցելով միաբան մի թիմ և ստեղծագործ հավաքանիով կրթական մեծ միջավայր՝ թվում է երազ, բայց այն իրական է՝ իր լինելով և զարգացմամբ։

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջալյան

Հոդվածը անդրադառնում է կրթահամալիրի հեղինակային մանկավարժության կրթական փոխանակումներին, զուգահեռ հետազոտական անդրադարձ է կատարվում Վրաստանում կայացած տարածաշրջանային կրթական ինստիտուցաիաներին, կրթական ծրագրերին, նախաձեռնություններին։ Ընդգծված է կրթահամալիրի փորձը՝ մասնավորապես հայ-վրացական կրթական կամուրջները, Իզմիրի տիեզերագիտական ճամբարը և անդրադարձ է կատարվում կրթահամալիրի հիմնադրի այն ցանկությանը, որ կրթահամալիրում կազմակերպվի տարածաշրջանային ճամբար:

Թեմա 4. Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Ֆիզարձակուրդից հետո ցանկությունս մեծ էր վերադառնալու աշխատանքի, բայց ունեի վախ՝ արդյո՞ք պատրաստ եմ։ Այնպես ստացվեց, որ վերադարձիս շրջանը զուգադիպեց 21-րդ դարի ամենատխուր աղետներից մեկի՝ քովիդի շրջանի հետ։ Ընդունելությունը ըստ կարգի հայտարարված էր, մարդիկ զանգահարում էին, գրանցվում, զրուցում էինք՝ բայց մուտքի ճամբարը ի՞նչպես անել այդ արտակարգ դրության օրերին, ոչ ոք դեռ չէր պատկերացնում: Ի՞նչ եղավ. կրթահամալիրում առաջինն էինք, որ մարտ ամսին իրականացրեցինք առցանց Մուտքի ճամբար։ Ստեղծեցինք համապատասխան օրակարգ, դրեցինք բովանդակություն՝ ուս․պլան, պայմանագիր, ուսումնական օրացույց, նախագծային ուսուցում։ Առաջին հանդիպումը ծնողական համայնքի հետ անցկացրեցինք ծրագրի ղեկավարի հետ։ Դրան հաջորդեց պարապմունքներ դասվարի՝ ինձ հետ, ծանոթություն, զրույցներ, «Ես», «Իմ դպրոցը», «Իմ ուսուցիչը» նախագծերի իրականացումը, ինչպես նաև երաժշտական, տեխնոլոգիայի պարապմունքներ համապատասխան դասավանդողների հետ։ Անհատական առցանց պարապմունքներին հաջորդեց խմբային, ընտանեկան դպրոցի պարապմունքները։ Առցանց հանդիպումներ, աշխատանք եղավ նաև առանձնահատուկ կրթության կարիքով սովորողների հետ, միանում էին հանդիպումներին նաև ներառականության մասնագետները։ Ապրիլ ամսին արդեն ունեցանք նաև ֆիզիկական միջավայրում փոքր խմբերով հանդիպումներ, որի ընթացքում եղավ շրջայց դպրոցով, եղանք՝ Ագարակում։ Այնքան ներդաշնակ ու եզակի էր այս կազմակերպումը, ընդունելության այս ձևաչափը, այնպիսի բացառիկ փորձ փոխանցեց, որ մինչ այդ գուցե անեևակայելիի շարքից կարելի էր համարել։ Իրավիճակը փոխանցեց եզակի փորձ, եզակի կազմակերպում, որը յուրաքանչյուր սովորողի հետ ուղղակի անհատական աշխատանք էր։ Իհարկե այն լի էր նաև տեխնիկական խոտաններով, չմոռանանք, որ ծնողներից շատերի համար հարթակը նոր էր, օգտվել չգիտեին, ամեն մեկի հետ անհատական աշխատանք էր տարվում, մեդիագրագիտություն փոխանցվում։ Աշխատանք էր կրթական, ծնողական համայնքի հետ, որոնց ես չէի հանդիպել։ Երեխաների պաշտպանության օր, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծեր, որ առցանց հարթակով մտան նոր սեբաստացիների ընտանիքներ՝ միասին զարգացնելով մեր մանկավարժությունը։ Խմբի առաջին, ամբողջական հանդիպումը եղավ «Սասնա ծռեր․ Մհերի դուռ» փառատոնի պաշտոնական փակման ընթացքում, հուլիս ամսին։ Այնպիսի տպավորություն էր թե ինձ մոտ, թե սաների և թե ծնողների շրջանում, որ կարծես տարիներ շարունակ միասին աշխատել ենք, իրար գիտենք։ Դրա հիմքում այն առցանց, վիրտուալ, բայց նաև միաժամանակ շատ իրական միջավայրում իրականացրած սիրով, էմպատիայով լցված մանկավարժությունն էր և վստահությունը։Այդպես աշխատեցինք ամբողջ ամառ՝ իրար բաց չթողելով և մշտական կապ հաստատելով, քանի որ անհայտ էր, թե արդյոք սկսվելու է ուսումնական տարին առկա միջավայրում։Եվ ես, և ծնողական համայնքն ու սովորողներս արդեն իսկ իրար հարազատ էինք և վախ չունեինք գալիք դժվարությունների հանդեպ: Մեծ ուրախություն՝ ուսումնական տարին սկսվեց առկա միջավայրում:

Ուսումնական տարին սկսեցինք ուրախությամբ, հարազատությամբ, իրար արդեն լավ ճանաչելով, բայց նաև ներառմանը ուղղված նոր քայլերով, նոր ճանաչողությամբ։ Քովիդի աղետին սակայն գումարվեց պատերազմը։ Դպրոց-ընտանիք կապը ամենավեհ որակներով հանդես եկավ։ Դպրոցի ղեկավարած հումանիտար, մարդասիրական աշխատանքին ակտիվորեն միացավ մեր նոր համայնքը՝ սովորողները իրենց ընտանիքներով։ Միասնական, սիրառատ, պատրաստակամ միացան թիկունքի աշխատանքներին, պարենի, դեղորայքի, տաք հագուստի փոխանցում ճակատ, ինչպես նաև արցախցիներին աջակցություն։ Դասարանում ունեցանք արցախցիներ, որոնց այնքան ջերմ ու սիրառատ ընդունելության արժանացրեցին,այնպես ընկերացան, որ մինչև օրս պահում են կապը, ընկերությունը։ Եվ կապը նաև ինձ հետ է, չենք մոռացել իրար։ ՈՒսումնառության ընթացքում ամենակարևորը բանը, որ յուրացրեցինք միասին, իրար հանդեպ հոգատարությունն էր։ Ամեն օր ես հոգատարություն և աջակցություն էի ստանում իրենիցից, իրենք էլ ինձանից: Դասարանում գիտեին, որ մեր Նունեի, Սուրենի, Սարիբեկի հանդեպ պետք է առավել հոգատար լինենք, լողի պարապմունքի, Ագարակ, ջերմոց-լաբորատորիա կամ թեկուզ խոհանոց իջնելուց պետք է շատ ուշադիր լինենք, օգնենք, ձեռքը իրենց ամուր բռնենք և այլն։ Մի պատմություն եմ ուզում պատմել․ Մեր արցախցի Սարիբեկը ֆիզկուլտուրայի դասաժամին շվեդական պատից ընկավ և վնասեց մեջքը, ելքը՝ մեկ ամիս անշարժ պառկելն էր։ Մեր համայնքը իր բարեհոգությամբ, հոգատարությամբ Սարիբեկի կողքին էր։ Մտնում էի դասարան,և առաջին հարցը անպայման սովորողներից այն էր, թե ի՞նչպես է Սարիբեկը, կամ՝ գիտեք Սարիբեկին գրել եմ երեկ, տեսազանգ ենք արել։ Սարիբեկն էլ ինձ ձայնային հաղորդագրություններ էր փոխանցում, առ այն, որ շատ է կարոտել ընկերներին, ինձ:Հետո արդեն, երբ տուն տեղափոխվեց հիվանդանոցից Սարիբեկը, այցելեցինք նրան։ Այս պատումում չեմ կարող չանդրադառնալ նաև իմ ծնողական համայնքին, որի ամրությունը, որպես միաբանություն, որ կայացավ, մեր ուսումնական նախագծերն էին, մեր մանկավարժությունը, որն այնքնան իրենցն էր, այնքան սիրելի, որ որևէ նախագծից, որևէ ստեղծագործական հավաքից նրանք բացակա չէին լինում։ Բարձունքի նվաճման, Թթուդրեքի, Հարիսայի տոնի, Հոկտեմբերյան, մայիսյան հավաքներին նրանք ակտիվ ներկայություն էին ապահովում, ծնողներով, տատիկ-պապիկներով, բարեկամներով և շատ ներկայանալի էին։ Այսպիսի միաբանության ծնունդ եղավ նաև «Հարթակում ծնողն է» նախագիծը, որին ակտիվ մասնակցում էին ծնողները, հանդես գալով սեփական, մասնագիտական փորձով։ Փորձը փոխանցում էին ոչ միայն Հյուսիսային դպրոցի սաներին, ուսուցիչներին, ծնողական համայնքին, նաև Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողներին։ Մենք իրար գտանք քովիդի օրերին, ամրացանք պատերազմի ծանր շրջանում ու հիմա նորից վնասեց պատերազմի մեջ, անցանք և անցնում ենք բարդ օրերով։ Ես՝ որպես կրթական ինստիտուտիայի ներկայացուցիչ, ում մանդատն է մարդասիրությունը, շարունակում եմ նույն առաքելությամբ։ Երեխաները, ծնողները նայում են ինձ և այս դժնդակ օրերում ես պիտի իմ առաքելությունը առավելագույնը անեմ՝ փոխանցեմ հոգատարություն, սեր, գիտելքիներ, ուրախություն և կամք։

Կրթահամալիրը օրեր առաջ հանդես եկավ մարդասիրական հերթական հայտարարությամբ․ Կրթահամալիր ենք հրավիրում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի այն երեխաներին, որ ստիպված են ժամանակավորապես Երևանում հանգրվանել՝ հարազատի ընտանիքում, թե ժամանակավոր կացարանում։ Ցանկացողները կարող են միանալ իրենց սեբաստացի հասակակիցներին՝ ձևավորելու իրար հետ դժվարին իրավիճակը հաղթահարելու մշակույթ, որպես կրթական արտակարգ փոխանակում, Բլեյանի բաց դպրոցում անցկացնելու իրարից սովորելու, իրար հմտություններ, կարողություններ փոխանցելու ուսումնական օրեր։ Հարգելի գործընկերներ, վստահորեն դպրոց, պարտեզ բերեք ձեր հարազատներին, հրավիրեք կրթահամալիրի անունից։ Նրանք կարող են օգտվել տրանսպորտի, երկարացված օրվա ծառայությունից նույնպես։ Ձևավորվող ընկերությունը հետո, երբ փոթորիկը խաղաղվի, ծիլեր կտա իրենց բնակավայրում, դպրոցներում. և էլի միասին կլինենք։ Հեռախոսս նամակների տեղատարափ ունեցավ, նամակներ, զանգեր. «Ընկեր Սրբուհի, մենք կանք, մենք պատրաստ ենք անգամ մեր տուն, ամառանոց հյուրընկալել, ինչով կարող ենք պատրաստ ենք, ձեր, դպրոցի կողքին ենք»։ Սա է համերաշխ համայնքը, սա է ներառական միջավայրը, սա է ապրումակցային մանկավարժությունը, մենք իրարից անջատ անձնական կյանքով, բայց նաև մեկ ենք դառնում այս հարթակում և սրա հիմքում իհարկե մեր մանկավարժությունն է և առաջին հերթին իր մարդասիրական արմատներով։ Պտուղները սրա արդեն կա և վստահ եմ, որ այս ուսումնական տարում մենք կամբողջացնենք մեր բերքը և այն սիրելի, համեղ ու շատ օգտակար կլինի։ Կհանդիպենք նոր ասելիքով։

Վերջնարդյունքը՝

Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Հետազոտական աշ[ատանքի թեմաներ

  1. Ուսուցչի կողմից սովորողների ուսուցման և դաստիարակության պլանավորումը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան
  2. Սովորողների դիրքորոշման և արժեքների ձևավորմանն ուղղված գործունեության,  դրանց տեսակների գործածումը  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում։
  3. Մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների հիմնախնդիրը ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  4. Օրենքի գերակայության, հավասարության, արդարության առկայության ուսումնասիրություն  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  5. Քաղաքացիական մտածողության, հանդուրժողականության դրսևորում, դրան ուղղված գործունեության տեսակները ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  6. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտությունը գեղարվեստական գրականության մեջ,
  7. Դիրքորոշման և արժեքային համակարգի դրսևորումները մամուլում, 
  8. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտումը ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում։ Համապատասխան հոդվածների վերլուծություն