Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Աշխատանք

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Սովորողի ընդունելությանը դրա տարբեր փուլերում մասնակցում են դպրոցի ղեկավարը,  դասավանդողներ, ներառականության մասնագետներ։ Մասնագետները կատարում են երեխայի կրթական կարիքի առաջնային (դպրոցական մակարդակի) գնահատում:

 Սովորողի ներառման կազմակերպման համար պահանջվում է  ընտանիքի մյուս երեխաների կրթությունը կազմակերպել կրթահամալիրի համապատասխան կրթական ծրագրերում՝ արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորումը:

Սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿ-ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ-ի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ-ի մասնագետները։

Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝  առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից: Ուղեկցողի ծառայությունը հոգում է ծնողը (ծնողն ինքը կարող է լինել ուղեկցող): Ուղեկցող-մասնագետի ընտրությանը մասնակցում է կրթահամալիրի ներառականության բազմամասնագիտական խումբը, դասվարը, կազմակերպիչը: Աշխատանքին հետևում է հաստատության ղեկավարը:

Ծանոթացել եմ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին: Կարգը տարիների ընթացքում ենթարկվել է շատ փոփոխությունների, տարվել է հսկայական մեծ աշխատանք, որի արդյունքում այսօր կրթահամալիրում բավական կանոնակարգված է դարձել առանձնահտուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպումը: Դասավանդողները ևս իրենց փորձի հիման վրա և ծանոթանալով նոր մեթոդների և հնարքների ավելի արդյունավետ են աշխատում հատուկ կարիքով սովորողների հետ։

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան։

Աշխատանք

Հոդվածներից կարդացել եմ Մարիետ Սիմոնյանի «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածը: Հոդվածը անդրադառնում է բոլոր առաջ քաշված խնդիրներին։Համապատասխան պետական մարմինները շատ քիչ ուշադրություն են դարձնում առանձնահտուկ պայմաններում հայտնված սովորղների ներառմանը,իսկ եթե չկա ներառում, ուրեմն չկա մանկավարժություն:

Հոդվածը անդրադառնում էր բոլոր սովորողների ներառմանը ուսումնական գործընթացին։Յուրաքանչյուր սովորող պետք է ներառված լինի ուսումնական միջավայրի մեջ։Դրան նպաստող շատ գործոններ կան։Եթե սովորողը իրեն լավ է զգում այդ միջավայրում, ուրեմն արդեն իսկ ներառման գործընթացը հաջողված է։

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Ծրագրերի ետևում կանգնած են մարդիկ, ովքեր
նպատակաուղղված են դրական փոփոխությունների:
Հատուկ կրթության պրոֆեսոր Ռ. Այվիս

Աուտիզմ
2018 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում 59 երեխայից մեկն ախտորոշվում է
աուտիզմով: Այն 4 անգամ շատ է հանդիպում տղաների, քան աղջիկների մեջ: 

Ասպերգերի համախտանիշ
Ասպերգերի համախտանիշը ևս բնութագրվում է աուտիզմին բնորոշ
սոցիալական շփման և հաղորդակցման դժվարություններով: Այս երեխաների մեջ
ևս նկատվում են սահմանափակ հետաքրքրություններ և կրկնվող վարք: Նրանք
ինքնամփոփ են և դժվարությամբ են ձեռք բերում ընկերներ:

Մանկական ուղեղային պարալիզ-Մանկական ուղեղային պարալիզը հանդիպում է հազար երեխաներից երկուսից երեքի մոտ:

Հիպերակտիվություն –Վերջին ժամանակներում սա համարվում է ամենից շատ հանդիպող
խանգարումներից մեկը և ավելի շատ հանդիպում է տղաների մեջ, քան
աղջիկների:

Դիսկալկուլիա
Դիսկալկուլիան համարվում է զարգացման խանգարում, որը
բնութագրվում է մաթեմատիկական գործողությունների կատարման, ժամանակի
ընկալման, չափի, տարածական մտածողության* խանգարումներով:
 Այս խանգարումը դրսևորվում է բնակչության 3-6%-ի շրջանում, ընդ որում ինչպես
միջին, այնպես էլ բարձր մտավոր կարողություն ունեցող անձանց շրջանում:

Դիսլեքսիա
Դիսլեքսիան նյարդաբանական խանգարում է, որը բնութագրվում է
կարդալու կարողության դժվարությամբ, որն էլ խանգարում է երեխայի
բառապաշարի հարստացմանն ու գիտելիքների ձեռքբերմանը:

Դիսգրաֆիա

Դիսգրաֆիան գրելու կարողությանը տիրապետելու կայուն դժվարությունն
է, որի ժամանակ գրավորում դրսևորվում են կայուն բնույթի յուրատիպ
սխալներ։

Լսողական վերլուծության խանգարում
Լսողական վերլուծության խանգարման դեպքում դժվարանում է լսողական
ինֆորմացիայի վերլուծությունը։ Այն կարող է առաջացնել լսողական
հիշողության խնդիրներ և լսողության մեխանիկականացում: Այսինքն,
երեխաները չեն կարողանում տարբերակել հնչյունների և բառերի միջև եղած
տարբերությունները նույնիսկ այն դեպքում, երբ հնչյունները ասվում են բարձր և
պարզ: Նրանք դժվարանում են որոշել ձայնի աղբյուրը, հետևաբար չեն
կարողանում արգելափակել ֆոնային աղմուկը:

Հենաշարժողական խնդիրներ

Առաջադրանք

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա Օհանյան

Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կարիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Աշխատանք

Կարդացել եմ  <<Խոսքի զարգացում նկարի միջոցով>>  և <<Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար>> հոդվածները: Վերապատրաստման ընթացում շատ ակտիվ և հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել, քանի որ դիտարկել ենք տարբեր դեպքեր: Յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցիչ ներկակայցրել է իրեն հանդիպած առանձին դեպքեր և այդպիսով յուրաքանչյուրս իր փորձով և իրականացրած մեթոդներով էր կիսվում խմբի անդամների հետ։Նման քննարկումներն ու զրույցները շատ օգտակար և արդյունավետ են դասավանդողների համար։

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Առաջադրանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

Ծանոթանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

1.Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով
գնահատվել եւ ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

Սակայն կան սովորողներ, ովքեր ունեն թեթև կարիք կամ գնահատված չեն, բայց նրանց օգնություն չտրամադրելը, «անտեսելը» այդքան էլ ճիշտ չէ։ Այդպես տվյալ սովորողը դուրս է մնում անհրաժեշտ օգնության տրամադրումից։


2.Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության
մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության
ծառայության խմբի միջոցով։

Տվյալ մասնագետների հետ հանդիպումները պետք է լինեն ավելի հաճախ և ավելի երկար ժամանակով։Շատ լավ կլիներ, որպեսզի տվյալ մասնագետների խումբը նաև հանդիպումներ և առանձին քննարկումներ կազմակերպեին դասավանդողնեի հետ ևս։


3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տեւողությունը, ծավալը եւ տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:
Ինչպես արդեն ասեցի տվյալ խմբերի կողմից հանդիպումները պետք է լինեն ավելի հաճախ և ավելի երկար ժամանակահատվածով, որպեսզի սովորողի հետ աշխատանքը ավելի արդյունավետ լինի։


4. Ծառայությունների տրամադրման արդյունավետության եւ որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության եւ մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
Շատ կարևոր է , որ հաստատության ղեկավարը հետևի աշխատանքների բովանդակությանը, որակին, ապահովի մասնագետ-ծնող- դպրոց շուրջտարյա կապը՝ արդյունավետության բարձր մակարդակի հասնելու համար։

5.Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1.5 ժամից ոչ ավելի։
Կրթահամալիրում  կարիքով սովորողի աջակցությունը կազմակերպվում է ոչ միայն դասից դուրս, այլև նաև դասաժամերի ընթացքում՝սովորողին չկտրելով իր միջավայրից։Նման մեթոդը շատ արդյունավետ է և սովորողի ներառումը ավելի հստակ է տեղի ունենում։

Ծանոթանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Աշխատանք

Սովորողի գնահատում՝

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Առաջադրանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:

Աշխատանք

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

1. Աջակցող դասավանդում

2. Զուգահեռ դասավանդում

3. Թիմային դասավանդում

4. Այլընտրանքայն դասավանդում

5, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով  դասավանդում

Բոլոր մեթոդները դասավանդման ընթացքում կիրառվում են:Թիմային դասավանդոմը օգնում է սովորողներին օգնել միմյանց , արդյունքին հասնել միասնական և գնահատել իրենց թիմային աշխատանքը։ Շատ արդյունավետ է սովորող-սովորեցնող նախագիծը, որի միջոցով համագործակցում ենք այլ դասարանների, այլ դպրոցի սովորողների հետ։ Այլընտրանքային դասավանդումը ևս անընդհատ կիրառում ենք:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Առաջադրանք

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Աշխատանք

Ծանոթ եմ կրթահամալիրում կիրառվող ԱՈՒՊ-ին։

ԱՈւՊ -ում կարևոր է դասվարի և ծնողի արձանագրումները սովորողի կրթական կարիքների, աստիճանի վերաբերյալ։Միասնական աշխատանքի արդյունքում սովորողի հնարավորություններն ու կարողությունները ճիշտ են գրանցվում և գնահատվում։

Կրթահամալիրում կատարվող հսկայական աշխատանքը շատ ողջունելի է և կարող է օրինակ ծառայել այլ դպրոցների համար:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան

Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան

Աշխատանք

Ծանոթացա երկու նյութերին էլ, սակայն կանդրադառնամ հատկապես Քնարիկ Ներսիսյանի հոդվածին:Քնարիկի հոդվածից կարևորեցի հետևյալ հատվածները՝

Ներառական  համակարգը,  որի  հոմանիշն  է  հանրակրթությունը,  իրենից  ենթադրում  է`  համերաշխություն,  հոգատարություն,  ուսումնատենչություն:  Ներառական  կրթությունը  ենթադրում  է  համակարգի,  այլ  ոչ  թե  երեխայի  հարմարեցում:  Այստեղ  մեծ  նշանակություն  ունի  նաև  շրջակա  միջավայրը, ազդեցություն, որից առավել ցցուն մանկավարժական գործիք չկա:

Շատ կարևոր է , որ կենդանաթերապիան, որը կիրառվում է սովորողների հետ։Հոդվածում շատ լավ նկարագրված է փորձը։

Կենդանաթերապիան  հոգեթերապիայի  մի  ճյուղ  է,  որը   բավականին  էֆեկտիվ  մեթոդ  է: Կենդանաթերապիաների  ժամանակ  ներգրավվում  են  նաև  այլ  կենդանիներ`  շներ,  դելֆիններ,  ձիեր:  Նրանք  նույնպես  ունենում  են  լավ  վերականգնողական  արդյունք  օգնելով  վերականգնել  հենաշարժողական  համակարգը:Կանիսթերապիան  և  շփումը  շների  հետ  կարող  է  օգնել  սթրեսային  իրավիճակների  հաղթահարմանը,  այն  կարող  է  բարձրացնել  երեխաների  տրամադրությունը,  թուլացնել  և  հանգստացնել  նյարդային  համակարգը,  ինչպես նաև  կարող  է  առաջացնել  ընկերասիրության,  էմպաթիայի  զգացում  (ապրումակցում,  կարեկցանք)Այս  թերապիան  երեխաներին  տալիս  է  դրական  էներգիա,  որը  գալիս  է  հենց    կենդանիներից,  այն  էլ  ապահովում  է  երեխաների  մոտ  դրական  հուզական  ֆոնը:

 Հիպպոթերապիան  կամ  բուժում  ձիերի  հետ    ներկայացնում  է  բուժական  ֆիզկուլտուրա,  որը  ունի  ապացուցված  դրական  արդյունք:Հիպպոթերապիան  հոգեբանական  ազդեցություն  է  ունենում  ձիավորի  վրա,  նրան  դարձնելով  ինքնավստահ:  Սա  շատ  կարևոր  է  հենաշարժողական  համակարգի  խնդիրներ  ունեցող  երեխաների  հետ  աշխատանքի  ընթացքում:

Թերապևտիկ  միջոցներից  կրթահամալիրում  կիրառվում  է  նաև  ջրաթերապիան`  որպես  ուսումնական  գործիք,  որը  հնարավորություն  է  տալիս    հանգստացնել  նյարդային  համակարգը,  ինչպես  նաև  հաղթահարել  սթրեսային  իրավիճակները:

Վերականգնողական  գործընթացում  մեծ  նշանակություն  ունի  ջրային  թերապիան,  որը  զարգացնում  է  երեխաներին,  թե՛  ֆիզիկապես,  թե՛  հոգեբանորեն: Այս  թերապիան  ունի  և՛  բուժիչ,  և՛  կանխարգելիչ  նշանակություն:

Ընտանիքի ներառումը ևս կարևոր նախապայմաններից է ներառական կրթության մեջ ՝  ծնողը լավ է պատկերացնում և ճանաչում ուսումնական գործընթացը, իր երեխայի դերը դրանում և ավելի պատասխանատու է լինում կրթության շարունակականության և լիարժեք կազմակերպման մեջ:

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Առաջադրանք

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:

Աշխատանք

Հանդիպմանը մասնակից դասավանդողների հետ քննարկվեցին տարբեր դեպքեր՝ հիմնված դասավանդողների անհատական փորձի վրա։

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ

2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • Թեմայի ընտրություն
  • Սեփական փորձի փոխանցում
  • Տեղեկությունների հավաքում
  • Ստացված տեղեկատվության վերլուծություն
  • Հետազոտության արդյունքներ

Առաջարկվող թեմաներ

  • Համընդհանուր ներառականության սեփական փորձի ներկայացում, այդ թվում՝ օրինակելի դասի տեսաձայնագրություն
  • Կրթական կարիքների ուսումնասիրություն, որևէ կրթական կարիքին մանրամասն անդրադարձ, այդ թվում նաև գործնական աշխատանի ներկայացում, տեսանյութեր, նյութեր
  • Անհատական ուսուցման պլանով աշխատելու կարևորություն
  • Դպրոցական մակարդակի գնահատման անհրաժեշտությունն ու կարևորությունը
  • Թիմային աշխատանք, համատեղ դասավանդում
  • ԿԱՊԿՈւ սովորողի անհատական թղթապանակ
  • Համընդհանուր ներառականության առավելություններն ու թերությունները
    Համընդհանուր ներառականությունը և մեր օրերի կրթական համակարգը
  • Ներառականության մասնագետ- սովորող- ծնող- դասավանդող համագործակցության կարևորությունը համընդհանուր ներառականության կոնտեքստում

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ: