
Վայրը` Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար
Օրը` սեպտեմբերի 28
Մեկնում` ժամը՝ 10։00 Հյուսիսային դպրոցի բակից
Վերադարձ` 15:30-16։00 սահմանում Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, ծնողներ
Նպատակը՝
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
Խնդիրները՝
- Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
- Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:
Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում
- Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր ցուցակի կազմում,
- Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,
- Առաջին օգնության տարրական կանոնների մասին,
- Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
- Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։
Նախագծի ընթացք
- Մեկնում,
- Տեղանքի ուսումնասիրություն,
- նախաճաշի կազմակերպում,
- եղևնիների բացատում նկարչական պլեների կազմակերպում,
- քայլք ջրամբարը տեսնելու,
- օրվա ավարտին՝ ծիսական երգ-պար,
- վերադարձ։
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Յուղամատիտներ, թուղթ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
- Կողմնացույց
Ճամփորդ սեբաստացին
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի հոգնում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- կարգապահ է
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
- իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։
Ճամփորդական ուղեցույց
Նախագծի ամփոփում `
- Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
- Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։