Մասնակիցներ՝ Երրորդ խումբ
Սկիզբը՝ 26.09.2022
Ավարտը՝30.09.2022
Ժամը՝ 15:00
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, 2-5
Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ
Էլ.հասցե՝ a-babayan@mskh.am
Աշխատակարգ
Թեմա 1 Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում
Աշխատանքի ընթացքը՝
Ծանոթացում մասնակիցների հետ
Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ
Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկույուններ, կհամեմատենք դրանք
Ըստ տարիքային փուլերի կկազմենք հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ
Քննարկումից հետո կամփոփենք
Կրտսեր դպրոցական տարիք(1-4-րդ դասարաններ)
- խաղի և ուսուցման ուղիղ կապի ստեղծում
- աշխարհը, կյանքը և ինքն իրեն ուսումնասիրելու փուլ
- հուզական, զգացմունքային տպավորությունների միջոցով հիշողության ամրապնդում, ուշադրության կենտրոնացում
- կամածին գործողությունների խթանում
- երևակայության զարգացում գործնական աշխատանքների առավել գունեղ, նկարաշատ ներկայացման միջոցով
- ուշադրության, ընկալման մակարդակի բարձրացում
Միջին դպրոցական տարիք(11-15 տարեկաններ)
- կենսաբանական հասունացում
- չափազանց բարդ և բուռն հուզական տարիքային փուլ
- անձնական անկայունություն
- հասակակիցներից ոչնչով չտարբերվելու ձգտում
- «չափահասության, մեծի» զգացում և «Ես» կոնցեպցիա
- ինտելեկտուալ զարգացման երկկողմանի դրսևորում՝ քանակական և որակական
- ինքնաճանաչում
- չափահասության զգացում
- տրամաբանական հիշողության զարգացում
- ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքի զարգացում
Ավագ դպրոցական տարիք(15-17 տարեկաններ)
- ճանաչողական գործընթացներին (ընկալում, հիշողություն, երևակայություն, մտածողություն, ինչպես նաև ուշադրությունը) տիրապետում
- ինքնուրույնության ձգտում, դրսևորում
- համակարգված մտածողություն, էականի և անհրաժեշտի առանձնացում
- հասարակության անդամների կարծիքի ձևավորում
- կամածին ուշադրության գերակշռում
- վերլուծական, քննադատական մտածողության զարգացում
Աշխատանքը աղյուսակով՝
Թեմա 2 Ուսումնական հետաքրքրություններ
Նախորդ օրվա նյութի քննարկում, հարց ու պատասխան
Անդրադարձ սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում
Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով
Աշխատանքի արդյունքների քննարկում
Ուսումնական հետաքրքրություններ
Ուսումնառությունն առանց ուսուցման
Կրտսեր դպրոցականները պատրաստակամորեն և հետաքրքրությամբ ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ: Նրանք ցանկանում են սովորել կարդալ, գրել ճիշտ և գեղեցիկ, հաշվել: Դպրոցի և ուսումնական գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը վկայում են կրտսեր դպրոցականների խաղերը, որոնցում մեծ տեղ է հատկացվում դպրոցին և ուսմանը:
Սակայն այս եզրույթը ոչ բոլորին է բնորոշ, սովորողներից կան այնպիսիք, ովքեր դժվար են ներգրավվում գործընթացին, պետք է անհատականացնել ուսուցումը, գնել հետաքրքրության բնորոշ իրավիճակ։ Կրտսերների մոտ բառուսուցումը այս սկզբունքով եմ իրականացնում, որպես նախագիծ, որն ունի առանձին խնդիրներ, յուրաքանչյուրին իր հետաքրքրության շրջանակում գտնում է անելիքը, որը բերում է ուսուցման։
Կրտսերի դեպքում ուսուցման խթանման լավագույն ձևը խաղն է։ Շատ կարևոր է նաև սովորողների անհատականության ընդգծումը։
Թեմա 3 Ուսումնառության ոճեր
Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում
Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում
Ընտրել որևէ թեմա և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները
Արդյունքներն ամփոփել բլոգում
Համաձայն VARK (որոշ գրականությունում հնարավոր է հանդիպել նաև VAK տարբերակին) մոդեըի ուսուցման ոճերն են՝
• Տեսողական ուսուցում (Visual)
• Լսողական ուսուցում (Auditory)
• Կարդալ և գրել (Reading and writing)
• Կինեստետիկ ուսուցում (Kinesthetic)
Կինեստետիկ և Տեսողական ոճերը ամենակիրառելի և արդյունավետ տեսակներն են կրտսեր դպրոցում, քանի որ սովորողների հիմնական մասը նյութը ընկալում է տեսնելու և շոշափելու միջոցով։ Այս տարիների ընթացում, ըստ սովորողների տարիքի փոփոխում եմ ոճերի կրառումը, առաջինում հիմնական ոճերը՝Կինեստետիկ և Տեսողական, սաակայն 2-3-րդ դասարաններում ոճերի կիրառումը ըստ կիրառման առաջնահերթության, փոխվում է․
• Լսողական ուսուցում
• Կարդալ և գրել
Լսողական ոճը հիմնականում օգտակար է 3-րդում։
Այս բոլոր ոճերը հնարավոր է համադրել ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար:
Ըստ մարդու տեսակի կարող է կիրառվել, որևէ ոճ։
Որպես ստացված նախագիծ, կառանձնացեմ թատրոն- բեմադրությունը՝ Հ.Թումանյանի Պոչատ աղվեսի հեքիաթի շրջանակում:Սովորողներին առաջարկեցի բեմադրել հեքիաթը և ներկայացնել հանդիսատեսին:Ընթերցեցի հեքիաթը սովորողների համար:Այնուհետև դիտեցինք մուլտֆիլմ հեքիաթի մասին, ծանոթացանք հեքիաթի կենդանիներին, տեղեկություն հավաքեցինք նրանց մասին:Սովորողները շատ հավանեցին հեքիաթի ընտրությունը և սկսեցինք պատրաստվել ընկեր Արեգի օգնությամբ:Ինչպես բոլոր նախագծերին, այնպես էլ այս նախագծում առաջնահերթ պայմանս այն էր, որ բոլորը պետք է ներառված լինեն: 28 սովորողներն էլ ներառվեցին հեքիաթի բեմադրությանը՝ ստանձնելով որևէ կերպար:Կերպարները ավելացրեցինք, խառնեցինք բոլոր հեքիաթների հերոսներից:Տեքստերը առանձնացրեցինք, կարդացինք, երգեր ավելացրեցինք , կերպարների շարժումները կարգավորեցինք և ստացանք մեր բեմականացումը:Սովորողներին հետաքրքիր էր մասնակցությունը:Ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ բեմադրության փորձերը շարունակվում էին նաև տանը:Այս նախագծի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացնում էր որևէ գործառույթ և բոլորին հետաքրքիր էր ընթացքը, ինչպես նաև շատ հետաքրքիր ստացվեց արդյունքը:
Թատրոն-բեմադրությունը նաև ուսուցման ձևերիվ մեկն է, որը մեր դասարանի համար շատ հետաքրքիր աշխատանք դարձավ:
Տեսանյութը այստեղ՝
Թեմա 4 Արդյունավետ կառավարում և հաղորդակցում
Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ
Պատասխան՝
Հարգել սովորողին , անկեղծ զրուցել սովորողի հետ, լսել սովորողի կարծիքը, ընկեր լինել սովորողի հետ:Վերաբերվել սովորողներին որպես անհատի, լինել ընկեր, բայց ունենալ կանոններ, որոնք կոնկրետ իրենց խմբինն է ու պետք է չխախտենք: Դասարանում հավասար ուշադրություն տրամադրել սովորողներին:Եթե սովորողը տեսնում է, որ ուսուցիչը իրեն սիրում է, ինքը պարտավորվում է հարգել ուսուցչին:Սեփական օրինակով երեխաներին սովորեցնել ընկերություն անել:Եթե իրենք տեսնում են, որ դու ընկեր ես, ինքն էլ է ջանում ընկերանալ: Աջակցող, կարեկցող հարաբերություններ:
Առանձնացնենք հետևյալ կետերը՝
1.Անկեղծություն սվորողի հետ շփման ընթացքում
2. Արդարություն սովորողների միջև
3. Վստահություն ուսուցչի անձի նկատմամբ
5.Ընկերություն սովորողի և ուսուցչի միջև
6.Աջակցություն, հոգատարություն սովորողին
7.Անձի արժևորում
Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին
Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ
Ընթերցանության հավելյալ նյութեր՝
Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ
Կոնֆլիկտները ուսումնական գործընթացում
Հավելյալ նյութեր՝
Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:
Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը
Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան
Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ
Ամփոփում՝
Վերապատրաստումը շատ հետաքրքիր էր կազմված:․Ակտիվ քննարկումներ ունեցանք:Թեմաները ինձ շատ հետաքրքիր էին և օգտակար , թե՝ որպես ծնող, թե՝ որպես ուսուցիչ:Երկու առումով էլ սկսեցի վերանայել և դիտարկել ինքս ինձ, իմ վերաբերմունքը , շփումը սովորողներիս և երեխաներիս հետ:Մանկավարժությունը պահանջում է շատ պատասխանատու և լուրջ մոտեցում ուսուցման և դաստիարակության հարցում։Ուսուցիչը պետք է լավագույնս տեղյակ լինի երեխայի տարիքային առանձնահատկություններից և ճգնաժամային շրջաններին :
Կարծում եմ, որ ուսուցիչները դասընթացները պետք է այնպես կազմակերպեն, որ օգնեն երեխաներին սովորել և բացահայտել իրենց ամենամեծ ներուժը:Ինքս էլ փորձում եմ աշխատել այնպես, որ յուրաքանչյուր սովորող կարողանա սովորել իր ընդունակությունների սահմաններում, զարգացնել իր կարողությունները։Նման քննարկումներ պետք է լինեն ծնողական համայնքի հետ;