Ձոն․Տեխնոլոգիական ստուգատես

Ժամանակահատվածը՝ 1․03 — 7.04

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1 դասարան

Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:

Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:

Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:

Տեղեկանալ, թե

Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ, ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ,ի ՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք։

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը) մասին: Կարելի է նկարել մայրիկներին:

Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված։ Ստեղծել ռադիոնյութեր։

Սովորել օտարալեզու նոր բառեր ,արտահայտություններ։

Տեխնոլոգիայի դասաժամերին կախազարդեր պատրաստել, թրծել:

Աշխատանքային նախագիծ 30.03.2026-03.04.2026

Մարտ ամսվա նախագծեր`

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամփորդություն Մհեր Մկրտչյան թատրոն

Ուսումնական գարուն 2026

6 տարեկանների մարտյան մուտքի ճամբար

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝  Անժելա Մովսիսյան

Ռուսերեն՝ Կարինե Ղազարյան

Երաժշտություն՝ Նարե Թորոսյան

Երկարացված օր ՝ Սիրանույշ Պետրոսյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Չափումներ

Բազմապատկում

Բաժանում

Զույգ և կենտ թվեր

Читать далее «Աշխատանքային նախագիծ 30.03.2026-03.04.2026»

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների եռօրյա ճամբարի ամփոփում

Մարտի 23,24,25-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ «Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբարը:

Հայտագրված 37 սովորողից մասնակցել են 30 սովորող։
Մասնակիցներ՝

1․Արևիկ Վարդումյան
2․Մարկ Հարությունյան
3․Էմիլի Սավայան
4․Նարե Գևորգյան
5․Ալիսա Մալաքյան
6․Արմաշ Հովսեփյան
7․Լիանա Վարդումյան
8․Միքայել Գեղամյան
9․Ալիսա Մարգարյան
10․Յուրի Խաչատրյան
11․Դանիել Օլկինյան
12․Եվա Թադևոսյան
13․Վարդան Գրիգորյան
14․Ագապե Աղաբաբյան
15․Հրանտ Ավետիսյան
16․Արինա Հակոբյան
17․Դավիթ Դանիելյան
18․Վահագն Գևորգյան
19․Ռոբերտ Մարգարյան
20․Էմիլի Սիմոնյան
21․Գաբրիելլա Կարապետյան
22․Սեյեդ Քուրոշ
23Գայանե Գևորգյան
24․Նանե Դավթյան
25․Կայ Ակսել Փանոսյան
26․Հովհաննես Ներսիսյան

Եռօրյա մուտքի ճամբարի գործունեությանն ու ընթացքին ծանոթացեք հետևյալ հղումներով`

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 1-ին

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 2-րդ

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար.Օր 3-րդ

Ուսումնական գարուն

1. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Շահբազյան Ալեքսան

Վիրտուալ շրջայց աշխարհի թանգարաններով (ուսումնական գարուն նախագիծ)

Իմ կարդացած գիրքը

2. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Ներսիսյան Տիգրանը

Իմ գարնանային ընթերցանությունը

3. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Մանուկյան Ադամը

Սպիտակ Ժանիքը

4. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Սաղոյան Սոֆին

Իմ սիրելի թանգարանի մասին տեղեկություն

Իմ սիրելի գրքերի մասին

Գարունը իմ բակում

5. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Ազատյան Ալվարդը

Իմ կարդացած գիրքը

6. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Գևորգյան Էլինա

Գարնանային արձակուրդներին իմ կարդացած գիրքը՝ Մաթիլդան

7. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Դանիելյան Եվան

Վիրտուալ շրջայց,Լոնդոնի ազգային պատկերասրահ

8. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Սաղոյան Մարին

Օրսե թանգարանի մասին տեղեկություներ

Իմ գրքի մասին

Իմ գարնանային հանգստի մասին

9. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Եղիազարյան Յանան

Եղանակի տեսության դիտարկում

 Առցանց թանգարանի իմ ընտրանին

10. Ուսումնական գարուն ներկայացնում է ` Մխեյան Ռոմանը

Գարնանային աշխատանքներ այգում

Մարտ ամսվա հաշվետվություն

Изображение пина-истории

Մարտ ամսվա նախագծեր՝

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամփորդություն Մհեր Մկրտչյան թատրոն

Աղայան+Ռոդարի նախագիծ

Աղայանական օրեր

Ուսումնական գարուն 2026

6 տարեկանների մարտյան մուտքի ճամբար

Читать далее «Մարտ ամսվա հաշվետվություն»

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար.Օր 3-րդ

Այսօր Հյուսիսային դպրոցում «Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբարի 3-րդ օրն էր:

Օրը սկսեցինք անգլերեն պարապմունքով:Ընկեր Անժելան ճամբարականներին սովորեցրեց ներկայացնել իրենց անունները անգլերեն լեզվով, այնուհետև խաղային քարտերով ներկայացրեցին նաև մասնագիտությունները:

Այսօր ամբողջությամբ սովորեցինք և ներկայացրեցինք Աթաբեկ Խնկոյանի«Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը:

Այնուհետև ընկեր Հասմիկի հետ ռիթմիկ վարժություններ արեցինք ձեռքերով, ներկայացրեցինք «Խնկի ծառը» և «Զնկլիկ օրոճ» երգերը, որոնք ճամբարականներն այս երկու օրերի ընթացքում բավականին լավ յուրացրել էին:

Նախաճաշելուց հետո ճամբարականները ծանոթացան նաև ընկեր Կարինեի հետ, ռուսերեն լեզվով ներկայացրեցին իրենց անունները և հաշվեցին մինչև 10-ը:

Օրը ավարտեցինք մայրիկների համար անակնկալ պատրաստելով:Ընկեր Տաթևի հետ ճամբարականները գեղեցիկ ծաղկային բացիկներ պատրաստեցին և մեծ ոգևորությամբ նվիրեցին մայրիկներին:

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 2-րդ

Այսօր Հյուսիսային դպրոցում «Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբարի 2-րդ օրն էր:Ճամբարականները այսօր արդեն ավելի վստահ`միջավայրը և ուսուցիչներին ճանաչելով, ուրախ տրամադրությամբ դպրոց էին եկել:

Քանի որ եղանակը բարենպաստ էր, օրը սկսեցինք բակում և կրկին «Բարև, ես եմ…» խաղով, որպեսզի ընկերների անուններն ավելի լավ հիշենք:

Այնուհետև ընկեր Հասմիկի հետ սովորեցինք նոր երգ` «Զնկլիկ օրոճ» երգը, երգեցինք այն, վերհիշեցինք նախորդ օրը սովորած «Կռունկները» բանաստեղծությունը:

Այսօր նաև ծանոթացանք Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությանը, սակայն ամբողջությամբ դեռ չենք սովորել, կշարունակենք սովորել վաղը:

Իհարկե ընթացքում ճամբարականները նախաճաշեցին և մեծ ոգևորությամբ պատրաստվեցին հաջորդ գործունեությանը` մարզական պարապմունքին:

Մարզական պարապմունքի ընթացքում ընկեր Տաթևի հետ կատարեցինք նախավարժանք և օրն ամփոփեցինք ուրախ գնդակախաղերով:

«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 1-ին

Մարտի 23-ին մեկնարկեց 2026-2027 ուստարվա 6 տարեկանների մուտքը կրթահամալիր։

Հայտագրված 37 սովորողից մասնակցել են 30 սովորող։


Օրը սկսեցինք ուրախ խաղ-ծանոթացումով՝ «Բարև, ես եմ…», որի միջոցով մասնակիցները փորձեցին ճանաչել միմյանց։

Ընկեր Հասմիկի հետ սովորեցինք «Խնկի ծառ» պարերգը, որին մասնացկցեցին մեծ ոգևորությամբ։
Այնուհետև ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Կռունկներ» ստեղծագործությանը։ Ստեղծագործործությունը սովորեցինք ծափերի ու խաղի միջոցով։

Читать далее ««Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար․ օր 1-ին»

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

1.Շահբազյան Ալեքսա
2.Ղարիբյան Նենսի
3.Ներսիսյան Տիգրան
4.Ավետիսյան Յանա
5.Մանուկյան Ադամ
6.Սաղոյան Սոֆի
7.Ազատյան Ալվարդ
8.Գևորգյան Էլինա
9.Դանիելյան Եվա
10.Հովհաննիսյան Արևիկ
11.Սաղոյան Մարի
12.Եղիազարյան Յանա
13.Թովմասյան Կլարա
14.Սարգսյան Նարեկ
15.Աղաջանյան Գարիկ
16.Մխեյան Ռոման

Մանկավարժական ճամբար 23․03-27․03․2026

Մանկավարժության կենտրոն
Մանկավարժության լաբորատորիա

Մարտի 23-27-ի աշխատանքների հիմնական ուղղությունները

  • Մասնագիտական զարգացման սեմինարներ
  • Մանկավարժական խորհրդով հավաք
  • Մասնախմբով հավաք
  • Մատենավարություն
  • «Ուսումնական գարուն» ընտանեկան նախագծի համակարգում
  • Ապրիլ ամսվա նախագծերի ամբողջացում
  • Մայիսյան հավաքին ուղղված աշխատանքներ
Читать далее «Մանկավարժական ճամբար 23․03-27․03․2026»