Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
- հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
- հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ են գնահատում
Ես աշխատում եմ կրտսեր դպրոցում, որտեղ մինչև 3-րդ դասարան սովորորողին գնահատանիշ չի դրվում, սովորողի գնահատումը կատարվում է ըստ աճի բնութագրերի:Աճի բնութագիրը լրացվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանին համապատասխան:Իսկ ընդհանրապես գնահատում կատարում են ամեն օր՝ սովորողին ոգևորելով, խթանելով, որպեսզի սովորողի կարողություններն ու հմտությունները զարգանան:
- ո՞վ է գնահատում
Կրտսեր դպրոցի սովորողի գնահատումը կատարվում է դասվարի և առարկայական ուսուցիչների կողմից:
- ի՞նչն են գնահատում
Գնահատումը կատարում ենն ինչպես արդեն ասեցի աճի բնութագրերի միջոցով , որով գնահատվում է սովորողի բոլոր կարողություններն ու հմտությունները, ինքնուրույնությունը, ուսումնական գործունեության արդյունքները:
- ինչպե՞ս են գնահատում
Գնահատումը կատարվում է առանց գնահատանիշի՝ բնութագրելով սովորողի կարողությունների և հմտությունների զարգացումը ըստ առարկաների:
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Գնահատումը դա կյանքի ապրելակերպի անբաժան գործընթացներից է:Մենք յուրաքանչյուրս գնահատում և գնահատվում ենք յուրաքանչյուր պահի:Մարդուն անհրաժեշտ է գնահատված լինելը, որպեսզի ավելի շատ մոտիվացված, ինքնավստահ և ավելի նպատակասլաց առաջ գնա իր յուրաքանչյուր գործունեության մեջ : Գնահատումը կապված է սովորողների յուրաքանչյուր գործունեության մեջ հաջողություններ, փոփոխություն և զարգացում գրանցելու հետ:Այս ամբողջ գործընթացը սովորողի կյանքում ձևավորվող գնահատումն է, որը կապ չունի գնահատանիշի հետ:Գնահատանիշ նշանակելով մենք սահմանափակում ենք գնահատման ընդհանուր պրոցեսը:Գնահատանիշը սովորողը կարող է և ճիշտ ընկալել, և ՛ սխալ:Ըստ այդմ էլ կարող է փոխվել սովորողի վարքագիծը՝ լավ կամ վատ:
Ես ուրախ եմ, որ կրտսեր դպրոցում գնահատանիշ չի նշանակվում:
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց է իմ կարծիքով, քանի որ սովորողին անընդհատ անհրաժեշտ է խրախուսել:Գնահտման միջոցով անընդհատ սովորողին դրդոսւմ ես, որպեսզի նորանոր հաջողություւներ գրանցի:Իհարկե կան նաև բացառիկ դեպքեր, որ դա սովորողի համար խթան չի հանդիսանում, այլ՝ հակառակը:
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
Գնահատումը օգնում է, որ յուրաքանչյուր սովորողի գիտելիքները, կարողություններիը ու հմտությունները ի հայտ գան և գնահատվեն :
Գնահատումը սովորողի աճի, զարգացման բնութագրում է՝ ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման մեխանիզմ:
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
Գնահատման գործընթացի կարևորագույն սկզբունքը համարում եմ արդարությունը, անկողմնակալությունը սովորողի կատարած աշխատանքի հանդեպ:Դասվարը, դասավանդողը պետք է կիրառի նման սկզբունք բոլոր սովորողների նկատմամբ:
Երրորդ պարապմունք 3ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Ձևավորող գնահատում․
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):
· Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:
Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.
· Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
· Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
· Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
· Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:
Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.
- ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում,
- սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
- ուսուցչի կողմից համապատասխան հնարների կիրառում:
Դասի նպատակի ընկալումը թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի կազմակերպման գործուն մասնակիցը: Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն սովորողներին՝ նրանց դարձնելով գնահատման չափանիշների մշակման մասնակից: Նպատակներն ու ակնկալվող արդյունքները պետք է ակնառու ներկայացված լինեն (գրատախտակին, պաստառին, էկրանին և այլն), որպեսզի ուսուցիչն ու սովորողները հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և ստուգելու իրենց ձեռքբերումները:
Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:
Միավորային գնահատում՝
Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր:
14. Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝
1) դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն,
2) դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով,
3) կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը:
15. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթականզարգացմանբնութագիր:
16. Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրա- կանացվում է սկսած երկրորդ դասարանից:
17. Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները.
1) բանավոր հարցում,
2) գործնական աշխատանք,
3) թեմատիկ գրավոր աշխատանք,
4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք:
18. Բանավոր կամ գրավոր հարցումները և գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում դրանց կատարման համար գնահատվողից ակնկալվող պատրաստվածությունն ըստ առարկայական չափորոշչի պահանջների: Գործնական
աշխատանքի դեպքում հաշվի են առնվում նաև աշխատանքի կատարման, վերլուծության և ամփոփման համար պահանջվող կարողությունն ու հմտությունը:
19. Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Գիտելիք՝ դասավանդվող նյութի վերաբերյալ սովորողի ձեռք բերած նոր նյութի յուրացումը գիտելիք է։
Կարողության և գիտելիքի բարելավվումն ու կատարելագործումը հմտությունն է։
Սեփական կարծիքի ձևավորումն ու այն հիմնավորոելը դիրքորոշում է, որը շատ կարևոր է ինքնուրույն անհատի ձևավորման համար։
Արժեքային բաղադրիչը առարկայի օգուտն ու կարևորությունն է։
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Ես աշխատում եմ որպես դասվար և սովորողների հետ աշխատանքում շատ կարևորում եմ սովորողի անհատական կարծիքն ու դիրքորոշումը որևէ գործողության և գործունեության ժամանակ, այս կերպ մարդուն մղում ես անհատական կարծիք ունենալուն և արտահայտելուն։Մեր կրթական գործունեության մեջ հենց այդպես էլ իրականացնում ենք:
Արժեքային համակարգը կարևոր է ընդհանուր խմբում սովորողի սոցիալիզացվելու, ընդգրկվելու և ներառվելու համար:
Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։
Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Ինձ համար նորությունը այն էր, որ գնահատման 10 միավորային սանդղակում չկա անբավարար սանդղակ և վերջին նիշը ցույց է տալիս աշակետի հաջողության որևէ մակարդակ:Որոշ չափով համաձայն եմ, բայց այդ դեպքում 10 բալանի սանդղակը կորցնում է իր ֆունկցիոնալությունը և իմաստը:: Յուրաքանչյուր գնահատման համակարգում պետք է նշվի, որն է նվազագույն շեմը, որ գնահատվողը՝ սովորողը որևէ ձգտում ունենա հասնել արդյունքի իր ուսումնական գործունեության մեջ:Այդ դեպքում կարելի կիրառել մեր 1-3 րդ դասարանների գնահատման համակարգը՝ այսինքն աճի բնութագիրը, որը միայն կբնութագրեր սովորողի յուրաքանչյուր հաջողություն, կարողություն, հմտություն տարբեր առարկանների շրջանակում:
«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
Կարծում եմ, որ 4-րդ դասարանի սովորողի բնութագրում պետք է ընդգրկել բոլոր այն բնութագրիչները, որոնք ընդգրկված են 3-րդ դասարանի աճի բնութագրում՝ ավելացնելով, թե ո՞ր առարկան է ավելի հետաքրքրում սովորողին, ինչու՞, ի՞նչ առարկաներ կցանկանար սովորողը ավելացնել իր ուսումնական պլանում:
Նաև կցանկանայի, որ անդրադարձ լինի սովորողի հոգեհուզական բնութագրիչներին, քանի որ այդ տարիքում ավելի հստակ է փոփոխություն է լինում հոգեհուզական դաշտում:
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները հետևյալներն են՝
Անվանումը (վերնագիրը)`
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝
Մասնակիցներ՝
Իրականացման ժամանակահատվածը՝
Իրականացման վայրը
Նպատակը ՝
Խնդիրները `
Ընթացքը
Բովանդակությունը
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`
Անհրաժեշտ գործիքները՝
Կիրառվող մեթոդները՝
Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
- գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել)
- երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ
- այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները
Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
Նշել նախագծի ուսումնա-հասարակական բաղադրիչը (եթե կա)
Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)
- արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
- գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)
Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Նախագծի արդյունքը ինձ համար այն է, որ բոլոր սովորողները մասնակցում են նախագծի ընթացքին և յուրաքանչյուրն իր կարողությունների սահմանում որևէ հաջողություն է գրանցում, հետաքրքրություն, հմտություն և կարողություն ձեռք բերում: Հաջողված նախագծեր շատ կան, որոնք տարվա ընթացքում իրականացնում ենք և լավ արդյունքներ ենք գրանցում:Գնահատում ենք և նախագծի ընթացքը և նախագծի ավարտին գրանցած արդյունքը:
Վեցերորդ պարապմունք 2ժամ
Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։
Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։
Հետազոտական աշխատանքի թեմաներ
- Գնահատման գործընթացի գործառույթները
- Գնահատման գործընթացի սկզբունքները
- Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
- Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
- Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
- Սովորողի զարգացման բնութագիր