Հորինում և paint նկարչական ծրագրով նկարում ենք մեր ջոկատի լոգոն

Ճամբարականների հետ քննարկեցինք, թե ինչ է նշանակում «Լոգո» բառը, ծանոթացանք տարբեր տեսակի լոգոների և յուրաքանչյուր ճամբարական մտսծեց և paint ծրագրով նկարեց մեր ջոկատի լոգոն:Ինչպես նաև հորինեցին շատ հետաքրքիր կարգախոսներ:

Դիջիթեք 2025. Դիջիգործիքներ

Մեկնարկել է «Ձմեռային ճամբար 2025»-ը` իր բոլոր հետաքրքիր ուղղություններով և ստուգատեսներով:

Ճամբարականները ծանոթացել են Դիջիթեք ստուգատեսին և paint ծրագրով նկարել են դիջիգործիքներ:

Էլեկտրոնային նամակ-բացիկ Ձմեռ պապիկին

Մոտենում է Ամանորը և բոլորն անհամբեր սպասում են տարվա ամենասիրելի տոնին և իհարկե Ձմեռ պապիկին:

Էլ ի՜նչ Ամանոր, առանց Ձմեռ պապիկին ուղղված նամակների:Սովորողները մեծ սիրով պատրաստել են իրենց էլեկտրոնային նամակ-բացիկները, որոնք ուղարկել ենք Ձմեռ պապիկի էլեկտրոնային հասցեին:

Paint ծրագրով նկարում և մուտքագրում ենք Նամակ Ձմռանը

Ձմեռն արդեն եկել է և սովորողները շատ անհամբեր սպասում էին ձմռանը, քանի որ սիրում են ձյուն և ամենակարևորը անհամբեր սպասում են ձմռան ամենակարևոր տոնին` Ամանորին:Եկեք միասին ընթերցենք սովորողների նամակները, որոնք ուղղված են ձմռանը:

Թարս պատմություն-հորինուկներ․Հորինում են սովորողները

Սովորողների հետ ընթերցեցինք Ռոդարիի <<Թարս հարցեր>> ստեղծագործությունը։Սովորողները այն շատ հավանեցին և հորինեցին իրենց թարս հարցերով պատմությունը և իհարկե այն նկարեցին paint ծրագրով։

Ներկայացնում է Դանիելյան Եվան

Մարգարիտան մտնում է հյուրասենյակ և տեսնում որ ամեն ինչ թարս է: Բազմոցը,սեղանը,աթոռները և ամեն ինչ կախված են առաստաղից:Նկատում է, որ մայրիկը բազմոցին նստած հեռուստացույց է դիտում , հայրիկը գիրք է կարդում,իսկ կատուն էլ անկյուում իր կերն է ուտում: նա մտածում է ,թե ինչ է կատարվում և մայրիկին հարցնում է. -Մայրիկ , այս ի՞նչ է կատարվում ,ինչու՞ առաստաղն ունի բազմոց և բազմոցն ունի մայրիկ:Մարգարիտան մի պահ լռում է և հասկանում, որ իր հարցերն են էլ թարս: Մայրիկը պատասխանում է. -Մարգարիտա,ամեն ինչ կարգին է , բա առաստաղը չունենա բազմոց, իսկ բազմոցն էլ մայրիկ: Մարգարիտան մոտենում է կատվին, կատուն էլ մլավելու փոխարեն սկսում է հաչալ:Նկատում է, որ հայրիկն էլ գիրքը թարս է բռնել:Հեռուստացույցով կենդանիների հաղորդման ժամանակ էլ կրիան վազում է, շունը մլավում, իսկ մկնիկը մռնչում:Նա սենյակից վախեցած դուրս է գալիս, ուզում է կրկին հյուրասենյակ մտնել ,բայց այդ պահին արթնանում է և հասկանում , որ դա երազ էր, այն էլ թարս երազ:

Ներկայացնում Գագիկ Կարապետյանը

Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը

Լինում է չի լինում, մի տղա է լինում․ այդ  տղան մոտենում էր մարդկանց և թարս հարցեր էր տալիս։ Մարդիկ չէին հասկանում նրա հարցերը։Նա հարցնում էր, թե ինչու՞ սլաքը ժամ ունի, ինչու՞ ոտքը մարդ ունի,ինչու՞ ժպիտը մարդ ունի․ու այդպես էլ այդ հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել,որովհետև նրա հարցերը թարս  էին և անհասկանալի։Կյանքում բոլոր հարցերը պետք է տալ խելացի եվ ճիշտ,որ մարդիկ կարողանան համապատասխան պատասխաններ տալ քեզ։

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Մի օր հայրիկս կառուցեց լողավազան,որ տուն ուներ։Այդ օրը տոն էր մեզ համար և մայրիկս պատրաստեց կաղամբ,որ տոլմա ուներ։Ես եկա և հարցրի․-Մայրի՛կ,իսկ կարո՞ղ եմ խմել մուրաբա,որ թեյ ունի ։Բոլոր հյուրերը զարմացած մեզ էին նայում և իրար՝ չհասկանալով,թե մենք ինչ ենք խոսում

Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան

Կար չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով։ Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը՝ հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր,որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել։ Ասենք, գալիս էր ու հարցնում․ -Ինչու՞դարակները սեղան ունեն։ Մարդիկ զարմանքից  աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում․ -Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրնակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն։ -Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչու՞ դարակները սեղան ունեն։ Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում։ 

Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Լինում է, չի լինում մի տղա է լինմում: Այս տղան ամեն օր իր թարս հարցերով ձանձրացնում է իր մայրիկին և հայրիկին: Օրինակ գալիս է և հարցնում թե ինչու՞ ուտելիքը սառնարան ունի: Հայրիկը կամ մայրիկը բացատրում են, բայց տղան նորից իր հարցերն է տալիս: Այսպես տղան մեծանում էր, մեծանում և աշխարհում ճանաչված է դառնում իր թարս հարցերի շնորհիվ:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Լինում է չի լինում։ Մի փոքրիկ տղա է լինում:Նա շատ էր սիրում թարա հարցեր տալ, դա նրան շատ էր դուր գալիս։Մի  օր նա հարցրեց իր պապիկին։- Պապիկ ինչու՞ խնձորը ծառ  ունի։ Պապիկ զարմացած պատասխանեց.-Թոռնիկս դու հարցը թարս ես տալիս,  ոչ  թե խնձորը ծառ ունի, այլ ծառն խնձոր ունի, քանի որ խնձորը աճում է ծառի վրա։ Այդ օրվանից տղան սկսեց  հարցերը ճիշտ տալ։

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Կար, չկար մի աղջիկ կար, որն ամբողջ օրը մարդկանց ձանձրացնում էր իր խաղերով։ Նա փոքրիկ էր և շատ էր սիրում խաղալ։ Ուղղակի վատն այն էր, որ ոչ ոք չէր կարողանում նրա հետ խաղալ, նրան հասկանալ, քանի որ նա թարս էր խոսում ու թարս հարցեր էր տալիս։ Օրինակ՝ նա ասում էր ինչու՞ գնդակը խաղա աղջկանով, ինչու՞ կոշիկը մարդ ունի կամ ինչու՞ վերնագիր հեքիաթ ունի։ Բոլորը շատ զարմանում էին։ Բայց շուտով աղջիկը մեծացավ, և ամեն ինչ փոխվեց։ Նա սկսեց դպրոց գնալ ու սովորեց շիտակ հարցեր տալ։

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Կար–չկար մի ինչուիկ աղջիկ կար նա շատ էր հարցեր տալիս։Մի օր, ինչուիկ աղջիկը բոլոր մարդկանց հարցեր էր տալիս թեԻնչու տերևը ծառ ունի կամ կորիզը խնձոր և ոչ ոք չէր կարողանում պատասխանել նրան։Մի օր ինչուիկ աղջիկը հարց տվեց մի ծեր մարդու՝ օրինակ ինչու տանիքը տուն ունի և մարդը պատասխանեց հարցին,որ տանիքը գեղեցիկ լինի։

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

Լինում է չի լինում ,մի աղջիկ է լինում :Նա ոչինչ չի հասկանում: Օրինակ ասում է այս սեղանը ինչու՞ է մեծ :Մարդիկ զարմացան և ասեցին ,որ սեղանը մեծ է որ մի քանի բան դնենք վրան:Մարդիկ տեսան ,որ այդ աղջիկը ոչ մի բան չի հասկանում, դրա համար փախչեցին:

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Կար մի տղա։Նա սիրում էր մարդկանց հարցեր տալ։Օրինակ ինչու բաժակը ջուր ունի ։ Մարդիկ զարմանում էին և բացա տրում, որ բաժակի մեջ ջուր են լցնում ։ Հետո հարցնում էր ինչու լեզուն մարդ ունի։Մարդիկ տարուբերում էին գլուխները և ասում, որ մարդիկ լեզվի օգնությամբ խոսում են։Նա գնաց ,սկսեց ապրել սարի գագաթին։

Սեբաստացի լինելու մասին

Հյուսիսային 2.1 դասարանի սովորողները powerpoint ծրագրով <<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում շատ հետաքրքիր էջեր են հավաքել, որտեղ պատմել են, սեբաստացի լինելու, սեբաստացի դպրոցի, ուսուցիչների, սեբաստացի ընկեր լինելու և ունենալու մասին, ներկայացրել են դպրոցի սիրելի անկյունի և գործունեության մասին, ինչպես նաև չեն մոռացել ներկայացնել սեբաստացիական տոնի և անելիքների մասին։Այսինքն սովորողները ներկայացրել են այն ամենը, ինչը ունի սեբաստացին և ինչ է վերաբերում է միայն սեբաստացուն։

Կեցցե՜ք բոլորդ, շատ հետաքրքիր եք ներկայացրել սեբաստացի լինելու մասին։Կեցցե՜ք սեբաստացիներ։

Հորինում ենք թթվային հեքիաթներ

Թթու հանելուկներ

Սովորողները Թթուդրիկի ծեսին ընդառաջ հորինեցին հանելուկներ թթվի բաղադրիչների մասին և նաև ներկայացրեցին իրենց սիրելի բանջարեղենը։

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Դանիելյան Եվան

Աշնանային մեդիաամսագիր

Տեխնոլոգիական աշխատանք տերևներով

Կոմիտաս․ <<Եղնիկ>>

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Մաթեմատիկական խնդիր