Рубрика: Կարապետյան Գագիկ
Թարս պատմություն-հորինուկներ․Հորինում են սովորողները
Սովորողների հետ ընթերցեցինք Ռոդարիի <<Թարս հարցեր>> ստեղծագործությունը։Սովորողները այն շատ հավանեցին և հորինեցին իրենց թարս հարցերով պատմությունը և իհարկե այն նկարեցին paint ծրագրով։
Ներկայացնում է Դանիելյան Եվան
Մարգարիտան մտնում է հյուրասենյակ և տեսնում որ ամեն ինչ թարս է: Բազմոցը,սեղանը,աթոռները և ամեն ինչ կախված են առաստաղից:Նկատում է, որ մայրիկը բազմոցին նստած հեռուստացույց է դիտում , հայրիկը գիրք է կարդում,իսկ կատուն էլ անկյուում իր կերն է ուտում: նա մտածում է ,թե ինչ է կատարվում և մայրիկին հարցնում է. -Մայրիկ , այս ի՞նչ է կատարվում ,ինչու՞ առաստաղն ունի բազմոց և բազմոցն ունի մայրիկ:Մարգարիտան մի պահ լռում է և հասկանում, որ իր հարցերն են էլ թարս: Մայրիկը պատասխանում է. -Մարգարիտա,ամեն ինչ կարգին է , բա առաստաղը չունենա բազմոց, իսկ բազմոցն էլ մայրիկ: Մարգարիտան մոտենում է կատվին, կատուն էլ մլավելու փոխարեն սկսում է հաչալ:Նկատում է, որ հայրիկն էլ գիրքը թարս է բռնել:Հեռուստացույցով կենդանիների հաղորդման ժամանակ էլ կրիան վազում է, շունը մլավում, իսկ մկնիկը մռնչում:Նա սենյակից վախեցած դուրս է գալիս, ուզում է կրկին հյուրասենյակ մտնել ,բայց այդ պահին արթնանում է և հասկանում , որ դա երազ էր, այն էլ թարս երազ:

Ներկայացնում Գագիկ Կարապետյանը

Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը
Լինում է չի լինում, մի տղա է լինում․ այդ տղան մոտենում էր մարդկանց և թարս հարցեր էր տալիս։ Մարդիկ չէին հասկանում նրա հարցերը։Նա հարցնում էր, թե ինչու՞ սլաքը ժամ ունի, ինչու՞ ոտքը մարդ ունի,ինչու՞ ժպիտը մարդ ունի․ու այդպես էլ այդ հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել,որովհետև նրա հարցերը թարս էին և անհասկանալի։Կյանքում բոլոր հարցերը պետք է տալ խելացի եվ ճիշտ,որ մարդիկ կարողանան համապատասխան պատասխաններ տալ քեզ։
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Մի օր հայրիկս կառուցեց լողավազան,որ տուն ուներ։Այդ օրը տոն էր մեզ համար և մայրիկս պատրաստեց կաղամբ,որ տոլմա ուներ։Ես եկա և հարցրի․-Մայրի՛կ,իսկ կարո՞ղ եմ խմել մուրաբա,որ թեյ ունի ։Բոլոր հյուրերը զարմացած մեզ էին նայում և իրար՝ չհասկանալով,թե մենք ինչ ենք խոսում

Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան
Կար չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով։ Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը՝ հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր,որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել։ Ասենք, գալիս էր ու հարցնում․ -Ինչու՞դարակները սեղան ունեն։ Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում․ -Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրնակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն։ -Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչու՞ դարակները սեղան ունեն։ Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում։
Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
Լինում է, չի լինում մի տղա է լինմում: Այս տղան ամեն օր իր թարս հարցերով ձանձրացնում է իր մայրիկին և հայրիկին: Օրինակ գալիս է և հարցնում թե ինչու՞ ուտելիքը սառնարան ունի: Հայրիկը կամ մայրիկը բացատրում են, բայց տղան նորից իր հարցերն է տալիս: Այսպես տղան մեծանում էր, մեծանում և աշխարհում ճանաչված է դառնում իր թարս հարցերի շնորհիվ:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Լինում է չի լինում։ Մի փոքրիկ տղա է լինում:Նա շատ էր սիրում թարա հարցեր տալ, դա նրան շատ էր դուր գալիս։Մի օր նա հարցրեց իր պապիկին։- Պապիկ ինչու՞ խնձորը ծառ ունի։ Պապիկ զարմացած պատասխանեց.-Թոռնիկս դու հարցը թարս ես տալիս, ոչ թե խնձորը ծառ ունի, այլ ծառն խնձոր ունի, քանի որ խնձորը աճում է ծառի վրա։ Այդ օրվանից տղան սկսեց հարցերը ճիշտ տալ։

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Կար, չկար մի աղջիկ կար, որն ամբողջ օրը մարդկանց ձանձրացնում էր իր խաղերով։ Նա փոքրիկ էր և շատ էր սիրում խաղալ։ Ուղղակի վատն այն էր, որ ոչ ոք չէր կարողանում նրա հետ խաղալ, նրան հասկանալ, քանի որ նա թարս էր խոսում ու թարս հարցեր էր տալիս։ Օրինակ՝ նա ասում էր ինչու՞ գնդակը խաղա աղջկանով, ինչու՞ կոշիկը մարդ ունի կամ ինչու՞ վերնագիր հեքիաթ ունի։ Բոլորը շատ զարմանում էին։ Բայց շուտով աղջիկը մեծացավ, և ամեն ինչ փոխվեց։ Նա սկսեց դպրոց գնալ ու սովորեց շիտակ հարցեր տալ։

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Կար–չկար մի ինչուիկ աղջիկ կար նա շատ էր հարցեր տալիս։Մի օր, ինչուիկ աղջիկը բոլոր մարդկանց հարցեր էր տալիս թեԻնչու տերևը ծառ ունի կամ կորիզը խնձոր և ոչ ոք չէր կարողանում պատասխանել նրան։Մի օր ինչուիկ աղջիկը հարց տվեց մի ծեր մարդու՝ օրինակ ինչու տանիքը տուն ունի և մարդը պատասխանեց հարցին,որ տանիքը գեղեցիկ լինի։

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Լինում է չի լինում ,մի աղջիկ է լինում :Նա ոչինչ չի հասկանում: Օրինակ ասում է այս սեղանը ինչու՞ է մեծ :Մարդիկ զարմացան և ասեցին ,որ սեղանը մեծ է որ մի քանի բան դնենք վրան:Մարդիկ տեսան ,որ այդ աղջիկը ոչ մի բան չի հասկանում, դրա համար փախչեցին:

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Կար մի տղա։Նա սիրում էր մարդկանց հարցեր տալ։Օրինակ ինչու բաժակը ջուր ունի ։ Մարդիկ զարմանում էին և բացա տրում, որ բաժակի մեջ ջուր են լցնում ։ Հետո հարցնում էր ինչու լեզուն մարդ ունի։Մարդիկ տարուբերում էին գլուխները և ասում, որ մարդիկ լեզվի օգնությամբ խոսում են։Նա գնաց ,սկսեց ապրել սարի գագաթին։

Սեբաստացի լինելու մասին

Հյուսիսային 2.1 դասարանի սովորողները powerpoint ծրագրով <<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում շատ հետաքրքիր էջեր են հավաքել, որտեղ պատմել են, սեբաստացի լինելու, սեբաստացի դպրոցի, ուսուցիչների, սեբաստացի ընկեր լինելու և ունենալու մասին, ներկայացրել են դպրոցի սիրելի անկյունի և գործունեության մասին, ինչպես նաև չեն մոռացել ներկայացնել սեբաստացիական տոնի և անելիքների մասին։Այսինքն սովորողները ներկայացրել են այն ամենը, ինչը ունի սեբաստացին և ինչ է վերաբերում է միայն սեբաստացուն։
Կեցցե՜ք բոլորդ, շատ հետաքրքիր եք ներկայացրել սեբաստացի լինելու մասին։Կեցցե՜ք սեբաստացիներ։
Ինչից է պատրաստված Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը

Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները ներկայացնում են, թե իրենց պատկերացմամբ ինչից է պատրաստված Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը։
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ինձ համար Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը քաղցրավենիքի մի մեծ աշխարհ է: Այն ունի իր չորս դպրոց- գործարաները՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան,Արևմտյան:
Ես կպատմեմ Հյուսիսային դպրոց-գործարանի մասին, քանի որ ես այնտեղ եմ սովորում:
Իմ դպրոցի պատերը ամբողջությամբ պատրաստված են շոկոլադե սալիկներից,իսկ տանիքը՝ վաֆլիներից: Ներքևի հարկում՝ ԱՐՏԱսահմանում,կան բազմաթիվ քանդակներ , որոնք պատրաստված են զեֆիրներից,դրաժեներից մարմելադներից, քաղցր բամբակներից և այլ
քաղցրավենիքներից : Իսկ մեր դպրոցը շրջապատված է տարատեսակ ծառերով ,որոնց վրա քաղցրավենիք է աճում:Երբ անձրև է գալիս,ջրի կաթիլների փոխարեն ադի բուդի է թափվում երկնքից:Այն աշխարհի ամենալավ դպրոց-գործարաններից մեկն է, որովհետև օրուգիշեր աշխատում է արտադրել աշխարհի ամեաորակյալ ու ամենահամեղ քաղցրավենիքները մեզ համար:
Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, որովհետև այն ամենաբարի դպրոցն է:
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
Մեր կրթահամալիրը շատ գեղեցիկ է, մենք այնտեղ ունենք գեղեցիկ և մշակված այգի,որտեղ աճում են տարբեր ծառեր ու ծաղիկներ։Այնտեղ շատ հետաքրքիր է, քանի որ բացի ուսումնական ծրագրից զբաղվում ենք նաև կավագործությամբ, հեծանվավարությամբ ։Մեր կրթահամալիրում բոլորը սիրում են իրար։ Մեզ համար այն մեր երկրորդ տունն է ։
Ամենագեղեցիկ ու լավ դպրոցն է մեզ համար։
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, իհարկե, կառուցված է քարից։ Սակայն այնտեղ ամեն ինչ այնքան բարի է, գեղեցիկ, լուսավոր ու պայծառ, որ ինձ թվում է, թե իմ դպրոցը կառուցված է գեղեցիկ, վառ գույներից, փերիներից, քաղցրավենիքից ու համեղ ուտելիքներից։ Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը
Ներկայացնում է Ավետիսյան Յանան
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մի վայր է, որը պատրաստված է պանրից, և այնտեղ սովորում են մկները։ Մկները սովորում են մկներեն, ինչպես նաև իրենց թշնամու լեզուն՝ կատվերեն։ Պանրից պատրաստված դպրոցը շատ համեղ է մկների համար, բայց մկների տնօրենը չի թողնում դպրոցի պատերը կրծել։ Դասարաններում սեղանները պատրաստված են հացից, աթոռները պատրաստված են ընկույզներից, այգում աճում է տարբեր տեսակ կանաչեղեն, իսկ ճանապարհները կրթահամալիրի ներսում պատրաստված են լավաշներից։
Ներկայացնում է Մարի Սաղոյանը
Հորինի՛ր փոքրիկ պատմություն, թե ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պատրաստված է լավ սովորղներից, սիրող ուսուցիչներից և ուրախ երեխաներից:
Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը
Հորինի՛ր փոքրիկ պատմություն, թե ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պատրաստված է լավ ուսուցիչներից, լավ Քնարիկից, ուրախությունից, խաղերից, լավ դասարանից, լավ շներից, ուրախ բակից և շատ շատ երեխաներից և Սոֆիներից:
Ներկայացնում է Սառա Պողոսյանը
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կազմված է հետաքրքիր ծրագրերից։ ամենաշատը ես սիրում եմ կավով աշխանտանքը և ճամփորդությունը։ ինձ դուր է գալիս նաև լռության մեջ նկարելը, ինչպես նաև հեծանիվ վարելը։ Բաաա մեր ծեսերը ինչ լավն են ՝ թթուդրիկ,լավաշթխիկ։ Սիրում եմ Կոմիտասի երգերը, Թումանյանական օրերը, բացօթյա լողավազանը։
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պատրաստված է քարից, լուսավոր պատուհաններից, գեղեցիկ բակից, որը տարվա բոլոր եղանակներին շատ գեղեցիկ է։ Մեր կրթահամալիրում հետաքրքիր է ամեն անկյուն։ Ունենք շունիկ՝Ածին, շատ բարի շնիկ է։
Այստեղ բարություն և հոգատարություն է տիրում։ Մեր կրթահամալիրը լավ ու բարի ուսաուցիչների, խելացի աշակերտների և բնության ամբողջություն է։
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը պատրաստված է շատ ակտիվ և հետքրքրասեր երեխաներից, ուսուցիչներից, որոնք ամեն օր մեզ նոր բան են սովորեցնում, գեղեցիկ բակից, որտեղ տարբեր բույսեր են աճում, ավտոբուսներից,որոնք մեզ ամեն օր տանում են դպրոց:
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Թե ինչի՞ց է պատրաստված <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրը
<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրը պատրաստված է շա՜տ սիրելի ուսուցիչներից,մե՜ծ սիրուց և հրաշալի կրթությունից։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մի օր ծնվեց հրաշքով,երբ Երեխաների երազանքները միախառնվեցին։Ամեն անկյունն իր պատմությունն ու խորհուրդն ունի։Դպրոցի բակը մաքուր ու կանաչ խոտով է ծածկված,որ աճում է շնորհիվ այն ժպիտների,որ երեխաները բերում են առավոտյան։Կրթահամալիրում կա մի մեծ սիրտ,այն պատրաստված է սիրուց։Ամեն աշակերտ,ով կմտնի այնտեղ,իր հետ կտանի մի փոքրիկ մաս այդ սիրուց ու կավելացնի իր աշխարում։
Ներկայացնում է Նարե Մաթևոսյանը
Մխիթար սեբաստացի կրթահամալիրը պատրաստված է մեծ սիրուց։ Դպրոցը սեր է, իսկ այնտեղ սովորող երեխաները ինքնուրույն անհատներ։ Դպրոցը պատրաստված է օգտակար մրգերից։ Մենք այնտեղից դուրս ենք գալիս լիքը գիտելիքներով ‘ուտելով այդ մրգերը։
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը պատրաստված է վարդագույն տուֆից:
Այն ունի մի քանի մասնաճյուղ ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Քոլեջ և Մայր դպրոց :Այնտեղ աշխատում են շատ խելացի ,հոգատար և բարի ուսուցիչներ:Իսկ այնտեղի սաները շատ խելացի են,իքնուրույն և բազմակողմանի զարգացած: Ես ուրախ եմ,որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ:
Թթուդրիկի ծեսը ընտանեկան դպրոցում
Ներկայացնում են Դանիելյան Եվան ու մայրիկը
Ներկայացնում են Ալեքսա Շահբազյանն ու մայրիկը
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
Ներկայացնում են Սաղոյան Մարին,Սոֆին և տատիկը
Ներկայացնում են Տիգրան Ներսիսյանն ու տատիկը
Ներկայացնում են Մխեյան Ռոմանն ու մայրիկը
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Ուսումնական աշուն․Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
Կոմիտաս․<<Կաքավիկ>> և <<Եղնիկ>>
Տեխնոլոգիական աշխատանք
Մաթեմատիկական խնդիրներ


Իմ անհատական մեդիաայբբենարանը
Սովորողը հեղինակն է իր մեդիաայբբենարանի:
Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարած իրենց աշխատանքները, մուտքագրած բառերը հավաքում-ամբողջացնում են ֆիլմի, պրեզինտացիայի տեսքով։ Ստեղծվում են սովորողների անհատական մեդիաայբբենարաններ:
Սովորողներն ուսումնական տարվա ընթացքում ստեղծած իրենց աշխատաքները հավաքում-ամբողջացնում-ներկայացնում են։
Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները բառուսուցման շրջանում Paint նկարչական ծրագրով ստեղծել են իրենց մեդիաայբբենարանները։
Ներկայացնում է Եվա Դանիելյանը՝
Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը
Ներկայացնում է Արևիկ Հովհաննիսյանը
Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը՝
Ներկայացնում է՝ Ռոման Մխեյանը՝
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը՝
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը՝
Ներկայացնում է Յանա Ավետիսյանը՝
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը՝
Ներկայացնում է Եվա Դանիելյանը՝
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Փանոսյան Հասմիկը
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը՝
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը՝
Ներկայացնում է Մարի Սաղոյանը՝
Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը՝
Ներկայացնում է Արսեն Հակոբյանը՝
Ներկայացնում ՝ Արմեն Բարսեղյանը՝
Ներկայացնում է Արևիկ Հովհաննիսյանը՝
Ներկայացնում է Սառա Պողոսյանը՝
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը՝
Ներկայացնում է Յանա Եղիազարայանը
Ներկայացնում է Գառնիկ Սաֆարյանը
Ներկայացնում է Ադամ Մանուկյանը
Ես կարողանում եմ․ստուգատես
Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները ամփոփում են առաջին ուսումնական տարին՝ ներկայացնելով իրենց տարբեր կարողությունները։
- Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
- Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակային/ բույսեր, ծառեր
- Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
- Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
- Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
- Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/
- Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/
- Ես կարողանում եմ մարզվել
- Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
- Ես կարողանում եմ շախմատ խաղալ
- Իմ կարդացած գիրքը /գրքերը/
- Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Սաֆարյան Գառնիկը
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Ադամ Մանուկյանը
Ներկայացնում է Նարե Մաթևոսյանը
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Ներկայացնում է Գևորգյան Էլինան
Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը
Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը
Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը
Ներկայացնում է Մարի Սաղոյանը
Ներկայացնում է Յանա Ավետիսյանը
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Ներկայացնում է Սառա Պողոսյանը
Ներկայացնում է Արևիկ Հովհաննիսյանը
Ներկայացնում է Յանա Եղիազարյանը
Ներկայացնում է Նարեկ Բարոյանը
Լողի ստուգատեսը առաջին դասարանում
«Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում մայիսի 10-ին առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին։
Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:
Ստուգատեսն իրականացվել է 4 փուլով։
1-ին փուլ
Լողի ստուգատեսը կազմակերպվում է մի քանի փուլով: Առաջին փուլը նախապատրաստական է: Այս փուլի ընթացքում սովորողները տանը պատրաստում են փոքրիկ տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ կա իրենց լողի ուսապարկում:
Տեսանյութերը՝ ստորև։
Ներկայացնում է Ադամ Մանուկյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Ղարիբյան Նենսին
Ներկայացնում է Ավետիսյան Յանան
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Ներկայացնում է Սառա Պողոսյանը
Ներկայացնում է Էլինա Գրիգորյանը
Ներկայացնում է Թովմասյան Կլարան
Ներկայացնում է Փանոսյան Հասմիկը
Ներկայացնում է Բարսեղյան Արմենը
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը
2-րդ փուլ
Լողի ստուգատեսի երկրորդ փուլում առաջին դասարանցիները ըստ լողի պարապմունքի ժամանակացույցի մասնակցում են ստւգատեսին: Սովորողները լողի համար անհրաժեշտ պարագաների ուսապարկով կրտսեր դպրոց-պարտեզից քայլքով անցնում են մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան ճանապարհը՝ ցուցադրելով քայլքի իրենց հմտությունները:
Ճանապարհն ուղեկցվվում է երգով, զրույցով, հաշվելով․․․
3-րդ փուլ
Ստուգատեսի երրորդ փուլում սովորողները զգեստափոխվում են, իրերը դասավորում են համապատասխան արկղիկներում, ընդունում են ցնցուղ, կատարում են նախավարժանք:
4-րդ փուլ
Չորրորդ փուլում լողում են լողավազանում՝ ի ցույց դնելով իրենց ձեռք բերած հմտությունները: