Հյուսիսային 2.1 դասարանի սովորողները powerpoint ծրագրով <<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում շատ հետաքրքիր էջեր են հավաքել, որտեղ պատմել են, սեբաստացի լինելու, սեբաստացի դպրոցի, ուսուցիչների, սեբաստացի ընկեր լինելու և ունենալու մասին, ներկայացրել են դպրոցի սիրելի անկյունի և գործունեության մասին, ինչպես նաև չեն մոռացել ներկայացնել սեբաստացիական տոնի և անելիքների մասին։Այսինքն սովորողները ներկայացրել են այն ամենը, ինչը ունի սեբաստացին և ինչ է վերաբերում է միայն սեբաստացուն։
Կեցցե՜ք բոլորդ, շատ հետաքրքիր եք ներկայացրել սեբաստացի լինելու մասին։Կեցցե՜ք սեբաստացիներ։
Նոյեմբեր ամսվա յուրաքանչյուր օր սեբաստացիների համար տոն էր, սեբաստացիները տոնում էին դպրոցի 35 ամյակը։ Սեբաստացու օրեր․Կրթահամալիրի տոն նախագիծն ամփոփեցինք ցուցահանդես-վաճառքով։ Սովորողները ներկայացրեցին իրենց ստեղծագործական, տեխնոլոգիական աշխատաքները։
Սովորողների հետ <<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում կրկին անդրադարձանք Լավաշթխիկի ծեսին, ընթերցեցինք լավաշի մասին ավանդապատումները, դիտեցինք <<Կախարդական լավաշը>> և արդյունքում սովորողները ներկայացրեցին իրենց իմացած տեղեկությունները լավաշի մասին։
Սովորողների հետ շրջեցինք Հյուսիսային դպրոցի բակում, վայելեցինք դպրոցի աշունը, ներկայացրեցինք Հովհաննես Թումանյանի <<Աշուն>> բանաստեղծությունը։Վերջում հավաքեցինք գեղեցիկ գունավոր տերևները, որպեսզի պատրաստենք տարբեր հետաքրքիր կերպարներ։Արդյունքը շատ գեղեցիկ էր։
Ճամփորդության նպատակը՝ այսպիսի ճամփորդություններն ունեն ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական նպատակ; Զարգացնել երեխաների գեղեցիկը գնահատելու զգացողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, բանավոր խոսքը, արվեստի մասին գիտելիքները: Ինչպես նաև՝ սեր դեպի թանգարանային արվեստ, ճաշակ:
Իրակացման փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը
սովորողները անհատական գործիքով google map ծրագրի միջոցով գտնում են թանգարանի հասցեն։ Որոշում են ճանապարհի երկարությունը, տեւողությունը՝ ոտքով գնալիս եւ ավտոբուսով։
Դիտում են նախկինում սեբաստացի սովորողների թանգարան այցի մասին պատմող ֆիլմեր, մոտավոր պատկերացում կազմում այնտեղ իրականացվող ծրագրի մասին։
Վերհիշում ենք կանոնները, որոնք պետք է պահպանի թանգարանի այցելուն;
Ընտրում են այն ուսումնական ծրագիրը, որին ցանկանում են մասնակցել:
Ռուսական արվեսի թանգարանը վերջին տարիներին իր ավանդական էքսկուրսիաներին զուգահեռ անց է կացնում նաև ուսումնական ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ: Արվեստին նվիրված այդ նախագծերը գործնական, ուսումնական պարապմունքներ են նախադպրոցական և դպրոցական երեխաների համար:
Կրթական ծրագրի ավարտին կատարում ենք կոլաժներով աշխատանք՝ հավաքում ենք այն նկարները, որոնց թանգարանում մեզ ծանոթացրել են։
Իրականացվող ծրագրերի մասին համառոտ տեղեկություն՝
«ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»
«Տարվա եղանակները» խաղ-էքսկուրսիան նախատեսված է 1-4-րդ դսասարանի սաների համար: Թանգարանում ներկայացված բնանկարների միջոցով ընդհանուր գիտելիքներ են տրվում տարվա չորս եղանակների, ինչպես նաև բնության երևույթների վերաբերյալ։ Ծրագրի գործնական մասում երեխաները Պ. Չայկովսկու «Տարվա եղանակներ» երաժշտության ներքո ստեղծագործում են, ինչպես նաև կռահում հանելուկներ:
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ»
«Կենդանաբանական այգի» ծրագիրը նախատեսված է 1-4-րդ դսասարանի սաների համար: Բ. Գրիգորևի «Կենդանաբանակ այգի» նկարի միջոցով երեխաներին պատմում են կենդանիների մասին, սովորեցնում նրանց սիրել և խնամել կենդանիներին և շրջակա միջավայրը: Ծրագրի գործնական մասում երեխաները խաղում են տարբեր ինտերակտիվ խաղեր տվյալ թեմայի համատեքստում:
«ԿՌԱՀԻՐ ՆԿԱՐԸ»
«Կռահիր նկարը» ծրագիրը նախատեսված է երեխաների, մեծահասակների և ընտանիքների համար: Ծրագրի նպատակն է ծանոթացնել թանգարանային մշակույթին և էթիկային, հաղորդել տարրական գիտելիքներ արվեստի տեսակների, տեխնիկաների և ժանրերի վերաբերյալ: Գործնական մասում յուրաքանչյուրը ընտրում է ցուցադրությունից մեկ առարկա և ազատորեն վերարտադրում այն: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է կռահեն, թե որ նկարն են վերարտադրել իրենց ընկերները:
« Ռուսական ավանդական նախշեր»
«Ռուսական ավանդական նախշեր» կրթական ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան սաների համար: Ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ռուսական ավանդական նախշերին և գիտելիքներ տալ նախշերի մասին: Գործնական մասի միջոցով մսնակիցների մոտ զարգանում է տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը և տեսողական հիշողությունը:
Նախահաշիվ՝
Կրթական ծրագիրը՝ 3000 դրամ, սովորողի մուտքը՝ յուրաքանչյուրը 1000 դրամ
Արդյունքը՝
Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։