2.1 դասարանի ճամբարականները <<Ազգագրական փառատոն>>-ի և <<Ղափամայի տոն>>-ի շրջանակում զրույց -քննարկում ունեցան դդմի ծագման , օգտակարության և ուտեստների մեջ օգտագործելու մասին։Ճամբարականները նաև համացանցից են տեղեկություններ հավաքել դդմի մասին և ներկայացրել powerpoint ծրագրով։
Ազգաֆրական փառատոնի շրջանակում սովորողները ծանոթացան հայկական գորգերի պատմությանը, ծանոթացան հայկական զարդանախշերին, գույներին։Հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ սովորողները համացանցից փնտրեցին տեղեկություններ հայկական գորգերի մասին և ներկայացրեցին powerpoint ծրագրով։
Հյուսիսային 2.1 դասարանի սովորողները powerpoint ծրագրով <<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում շատ հետաքրքիր էջեր են հավաքել, որտեղ պատմել են, սեբաստացի լինելու, սեբաստացի դպրոցի, ուսուցիչների, սեբաստացի ընկեր լինելու և ունենալու մասին, ներկայացրել են դպրոցի սիրելի անկյունի և գործունեության մասին, ինչպես նաև չեն մոռացել ներկայացնել սեբաստացիական տոնի և անելիքների մասին։Այսինքն սովորողները ներկայացրել են այն ամենը, ինչը ունի սեբաստացին և ինչ է վերաբերում է միայն սեբաստացուն։
Կեցցե՜ք բոլորդ, շատ հետաքրքիր եք ներկայացրել սեբաստացի լինելու մասին։Կեցցե՜ք սեբաստացիներ։